Հաճախ տրվող հարցեր
Աշխատանքի և զբաղվածության ծառայությունների ուղղությամբ
Սոցիալական աջակցության ուղղությամբ
Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
- անապահավության նպաստ,
- հրատապ օգնություն,
- երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
- մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
- ժամանակավոր անաշխատունակության նպաստ,
- մայրության նպաստ,
- երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ,
- ծերության նպաստ,
- հաշմանդամության նպաստ,
- կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
- թաղման նպաստ։
Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության՝ օրենսդրությամբ սահմանված տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն)։
Անապահովության նպաստ և հրատապ օգնություն նշանակելու նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը՝ չափահաս մյուս անդամների գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությամբ, անհատական օգտահաշվի միջոցով առցանց ներկայացնում է Գնահատման կարգով հաստատված դիմում: Դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճեններ, որոնք հավաքվում են ընտանիքի էլեկտրոնային սոցիալական գործում։
Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ ընտանիքի անապահովության գնահատման կարգով (այսուհետ՝ Գնահատման կարգ) սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից, և ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի չափը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից։
Անապահովության նպաստի ամսական հիմնական չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի տարբերությունն ընտանիքի անդամների հաշվարկային թվով բազմապատկելու միջոցով։
Կենսաթոշակային ապահովություն և այլ դրամական վճարների ուղղությամբ
Հավասար հնարավորությունների ապահովվման ուղղությամբ
Հաշմանդամությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց և միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության հետևանքով առաջացող երևույթ է (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։
Հաշմանդամություն ունեցող է համարվում այն անձը, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության հետևանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում։