Սոցիալական բառարան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՌԱՐԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ
| ՍԽԱԼ ՏԱՐԲԵՐԱԿ | ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿ |
| Դեկրետ | Հղիության եվ ծննդաբերության արձակուրդ |
| Ֆիզարձակուրդ | Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ |
| Աշխատատու | Գործատու |
| Աշխատողի հաշվին արձակուրդ | Չվճարվող արձակուրդ |
| Գործարքային աշխատանք | Գործավարձով վարձատրվող աշխատող |
| Աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգ | Կազմակերպության ներքին կարգապահական կանոններ |
| Կադրեր | Աշխատողներ |
| Աշխատակիցներ | Աշխատողներ |
| Անգործ | Գործազուրկ |
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
| ՍԽԱԼ ՏԱՐԲԵՐԱԿ | ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿ |
| Որբանոց / մանկատուն | Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն |
| Որբ | Առանց ծնողական խնամքի մնացած երեխա |
| Հաշմանդամ երեխա | Հաշմանդամություն ունեցող երեխա |
| Դիսֆունկցիոնալ ընտանիք | Ընտանիք, որն ունի սոցիալական/հոգեբանական դժվարություններ |
| Անբարենպաստ ընտանիք | Սոցիալապես խոցելի ընտանիք, կյանքի դժվար իրավիճակում գտնվող ընտանիք |
| Դժվար երեխա | Վարքային դժվարություններ ունեցող երեխա, երեխա, որն ունի աջակցության կարիք |
| Խնդրահարույց երեխա | Վարքային կամ հուզական դժվարություններ ունեցող երեխա |
| Լիարժեք/ոչ լիարժեք ընտանիք | Երկծնող ընտանիք, միածնող ընտանիք |
| Դժվար դաստիարակվող երեխա | Երեխա, որի դաստիարակության և աջակցության գործընթացում կան դժվարություններ |
| Երեխային վերցնել ընտանիքից | Երեխային ժամանակավորապես առանձնացնել ընտանիքից կամ երեխային տեղավորել այլընտրանքային խնամքի միջավայրում |
| Երեխային հանձնել մանկատուն | Երեխային տեղավորել խնամքի հաստատությունում կամ ապահովել այլընտրանքային խնամք |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
| ՍԽԱԼ ՏԱՐԲԵՐԱԿ | ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿ |
| Փարոս | Անապահովության նպաստ |
| Ընտանեկան, սոցիալական նպաստ | Անապահովության նպաստ |
| Աղքատ ընտանիք | Սոցիալապես անապահով ճանաչված ընտանիք |
| Նպաստի տեսուչ | Գնահատող մասնագետ |
| Նպաստից կտրել | Անապահովության նպաստի իրավունքի դադարեցում |
| Սոցապ բաժին | Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն |
| Անապահովության բալ | Անապահովության սահմանային շեմ |
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
| ՍԽԱԼ ՏԱՐԲԵՐԱԿ | ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿ |
| Ընտանեկան բռնության զոհ | Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ |
| Ընտանիքում բռնության զոհ | Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ |
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
| ՍԽԱԼ ՏԱՐԲԵՐԱԿ | ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿ |
| Ծերանոց | Շուրջօրյա խնամքի կենտրոն |
| Տառապում է հիվանդությամբ | Ունի հիվանդություն |
| Տուն-ինտերնատ | Շուրջօրյա խնամքի կենտրոն |
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
| ՍԽԱԼ ՏԱՐԲԵՐԱԿ | ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿ |
| Հաշմանդամության կարգ | Հաշմանդամության խումբ |
| Ինվալիդ/Հաշմանդամ | Հաշմանդամություն ունեցող անձ |
| Հոգեկան հիվանդ | Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ |
| Պրոթեզաօրթոպեդիկ պարագա | Աջակցող միջոց |
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
| ՍԽԱԼ ՏԱՐԲԵՐԱԿ | ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿ |
| Թոշակ | Կենսաթոշակ |
| Թոշակառու | Կենսաթոշակառու |
| Կաթի գումար | Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ |
| Բուլետին |
Ժամանակավոր անաշխատունակության նպաստ |