Սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների հիմնական նպատակն է ապահովել տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժվելու, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ուսուցանել և զարգացնել անկախ կյանք վարելու հմտություններ, նպաստել նրանց սոցիալ-հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը, սոցիալական ներառմանը հասարակություն: 

Միջոցառման շրջանակում իրականացվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում և աջակցություն` հաղթահարելու սոցիալ-հոգեբանական բնույթի խոչընդոտները: Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

2026 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպության միջոցով՝ 

Կազմակերպության անվանումը

Ծառայության մատուցման վայրը Տնօրենի անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային փոստի հասցե Հասցե
Հայաստանի Կույրերի Միավորում հաշմանդամների» հասարակական կազմակերպություն Ք Երևան Ռաֆիկ Խաչատրյան, հեռ՝ 010 56 19 73, էլհասցե՝ armblind2000@yahoo.com Երևան, Ն Տիգրանյան 15  շենք
Կապ

Հասցե՝ Երևան, Ն Տիգրանյան 15  շենք
Հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի Կույրերի Միավորում հաշմանդամների» հասարակական կազմակերպություն
Հեռախոսահամար՝ 010 56 19 73