Աջակցության կենտրոնների ծառայություններ՝ ընտանեկան եվ կենցաղային բռնության ենթարկված անձանց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աջակցության կենտրոնների ծառայություններ է տրամադրում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց։ Աջակցության կենտրոնի կողմից տրամադրվող ծառայությունը կարող է ներառել՝
- թեժ գիծ ծառայության միջոցով խորհրդատվության տրամադրում,
- սոցիալ-հոգեբանական աջակցություն,
- իրավաբանական խորհրդատվություն,
- օժանդակում՝ ընտանիքում բռնության ենթարկված անձին աշխատանքի տեղավորման հարցում,
- տեղեկացում՝ աջակցության կենտրոն դիմած անձին իր իրավունքների, հասանելի ծառայությունների և այլ օրենքով սահմանված պաշտպանության միջոցներից օգտվելու կարգի մասին։
Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Աջակցության կենտրոնների ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել Ձեզ նախընտրելի վայրում գործող աջակցության կենտրոնի թեժ գիծ հեռախոսահամարով։
| Հասցե | Հասարակական կազմակերպություն | Թեժ գծի հեռախոսահամար | Էլեկտրոնային հասցե |
| ք. Երևան | «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ | 099 88 78 08 | wsc.armenia@gmail.com |
| Տավուշի մարզ |
«Հանուն իրավահավասարության» |
094 78 87 70 | maralchyan@gmail.com |
| Արարատի մարզ | «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ |
077 80 27 00 098 88 60 77 |
naira.harutyunyan.83@bk.ru |
| Արմավիրի մարզ | «Երիտասարդ Ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ | 093 57 46 57 | armavircenter.cyc@gmail.com |
| Սյունիքի մարզ | «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ | 098 84 84 53 | sose.ngo@gmail.com |
| Արագածոտնի մարզ | «Թալին-Հույս» սոցիալական ՀԿ | 091 48 20 35 | talin_huys@mail.ru |
| Վայոց ձորի մարզ | «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ | 098 88 60 77 | naira.harutyunyan.83@bk.ru |
| Լոռու մարզ | «Ընտանիք առանց բռնության» ՀԿ | 098 09 20 94 | hayarpiaydinyan@gmail.com |
| Կոտայքի մարզ | «Կանանց հզորացման ռեսուրս» ՀԿ | 077 38 00 53 | Rcwe.ngo@gmail.com |
| Շիրակի մարզ | «Կանանց իրավունքների տուն» ՀԿ | 077 570 870 | womensrightshouse@gmail.com |
| Գեղարքունիքի մարզ | «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ |
Մարտունու կենտրոն՝ 094 87 65 02 Գավառի կենտրոն՝ 094 87 65 05 |
kananc7@gmail.com |