- հանրային ծառայողները,
- պետական դպրոցների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների և թատրոնների աշխատողները,
- սոցիալական հոգածության մի շարք կազմակերպությունների աշխատողները,
- Մատենադարանի աշխատողները,
- Երևանի մետրոպոլիտենի աշխատողները,
- Հայկական ատոմակայանի աշխատողները,
- այլ պետական աշխատողներ,
- ՀՀ ժողովրդական պատվավոր կոչման արժանացած անձինք։
Ի՞նչ ծառայություններ է ներառում սոցիալական փաթեթը և ովքե՞ր կարող են օգտվել
Սոցփաթեթի շահառու են հանդիսանում հանրային ծառայողները, դպրոցների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների, սոցիալական հոգածության մի շարք կազմակերպությունների, Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, Հայկական ատոմակայանի և այլ պետական աշխատողներն, ինչպես նաև ՀՀ ժողովրդական պատվավոր կոչմանն արժանացած անձինք։
Սոցփաթեթը հատկացվում է սոցիալական կարիքների բավարարման, աշխատողների մոտիվացման և պետական հատվածում աշխատանքի գրավչության և արդյունավետության բարձրացման նպատակով:
Շահառուն իրեն տրամադրված միջոցները հնարավորություն ունի ծախսելու հետևյալ ուղղություններով՝
- ուսման վճարի մարում,
- հանգստի ապահովում (ՀՀ և ԱՀ տարածքում),
- հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,
- առողջության լրացուցիչ ապահովագրության ծառայությունների ձեռքբերում:
Սոցփաթեթի միջոցները կարող են ծախսվել նաև այս ուղղություններով՝
- մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում։
- Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը,
- առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական)։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն,
- պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարում (ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը),
- նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների, նախակրթարանների) վճարների մարում,
- գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարում։
Սոցփաթեթի հաշիվներին կուտակված գումարը կարող է կանխիկացվել հետևյալ դեպքերում`
- աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու, սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ, երբ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցփաթեթի գումարներ չեն փոխանցվել,
- աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ,
- որպես կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում կատարված սոցիալական վճարների փոխհատուցում։ Այս դեպքում աշխատողի սոցփաթեթի հաշվին կուտակված գումարն ամբողջությամբ չի կարող կանխիկացվել, շահառուն իրավունք ունի կանխիկացնելու միայն իր սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների ընդհանուր չափը: Այս տարբերակով կանխիկացնելուց հետո սոցփաթեթի հաշվում առկա մնացած գումարը շահառուն կարող է օգտագործել ուսման վճարի, հանգստի ապահովման, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, առողջության լրացուցիչ ապահովագրության ծառայությունների ձեռքբերման ուղղություններով:
Ո՞վ կարող է օգտվել սոցիալական փաթեթից։
Հղում օրենսդրությանը
Ո՞վ կարող է օգտվել սոցիալական փաթեթից։
- հանրային ծառայողները,
- պետական դպրոցների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների և թատրոնների աշխատողները,
- սոցիալական հոգածության մի շարք կազմակերպությունների աշխատողները,
- Մատենադարանի աշխատողները,
- Երևանի մետրոպոլիտենի աշխատողները,
- Հայկական ատոմակայանի աշխատողները,
- այլ պետական աշխատողներ,
- ՀՀ ժողովրդական պատվավոր կոչման արժանացած անձինք։
Հղում օրենսդրությանը