Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար դրամաշնորհը տրամադրվում է գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։
Ինքնազբաղվածության ապահովման ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանված անձանց համար
Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու նպատակով կարող են ստանալ պետական աջակցություն։
Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում և նշում կատարել ծրագրում ընդգրկվելու ցանկության մասին։
Դիմումի ներկայացման գործընթաց
- Քաղաքացին գրանցվում է e-work.am հարթակում՝ մուտքագրելով ԱԱՀ, ՀԾՀ, էլ․ փոստ և հեռախոսահամար։
- Էլ․ փոստով ստանում է ակտիվացման հղում, անցնում է հղումով և սահմանում գաղտնաբառ։
- Մուտք է գործում համակարգ և անցնում «Զբաղվածության ծրագրեր և դիմումներ» → «ԼՂ ինքնազբաղվածության ծրագիր» բաժին։
- Ծանոթանում է ծրագրի մասնակցության պայմաններին և կատարում անհրաժեշտ նշումները՝
- ՄՍԾ տարածքային կենտրոնի ընտրություն,
- Ծրագրին մասնակցելու ցանկության նշում,
- Տվյալների ստուգման համաձայնություն,
- Տվյալների ոչ ճշգրիտ լինելու դեպքում իրավական հետևանքների մասին տեղեկացվածության նշում։
5. Հաստատում է դիմումը։
6. Համակարգը կատարում է ստուգումներ հարակից տեղեկատվական շտեմարանների հետ, որի արդյունքում՝
- համապատասխանության դեպքում դիմումը հաստատվում է,
- անհամապատասխանության դեպքում ցուցադրվում են դիմումի մերժման բոլոր հիմքերը։
Ծրագրի շրջանակում տրամադրվում է բիզնես ուսուցման աջակցություն, ուսուցման ավարտին մշակված և դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհ, ինչպես նաև առնվազն 12 ամիս ժամետով բիզնեսի ուղեկցման աջակցություն։
Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո փոխանցվում է դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը։ Գումարի մնացած մասն փոխանցվում է շահառուին գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։ Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3,000,000 դրամ, տրամադրվում է նաև հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով
- Թեժ գիծ ՝ 114
- Կայք՝ e-work.am
- հանդիսանում են Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու, հավաստագիր ստացած և իրացրած ընտանիքի անդամ,
- չեն հանդիսանում վարձու աշխատող կամ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ,
- չեն հանդիսանում անհատ ձեռնարկատիրական կամ նոտարի գործունեություն իրականացնող անձ,
- չեն հանդիսանում առկա ուսուցմամբ սովորող,
- չեն հանդիսանում ժամկետային պարտադիր զինվորական ծառայող,
- վերջին 3 ամիսների ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։
12 ամիս