Հեռավար աշխատանքը աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունների իրականացումն է՝ առանց գործատուի գտնվելու վայր կամ աշխատանքի իրականացման վայր ներկայանալու՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հեռավար աշխատանքի իրականացման պայմանները սահմանվում են աշխատողի և գործատուի միջև փոխադարձ համաձայնությամբ։
Ընդունվել են հեռավար աշխատանքի կարգավորումներ նախատեսող Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով սահմանվում են հեռավար աշխատանքի վերաբերյալ կարգավորումներ, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմներ։
Ըստ այդմ, ներդրվում են աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները և աշխատողները կունենան ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ (իհարկե պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները), քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է։
Առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաև բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու համար։ Օրենսդրական այս փոփոխությունների արդյունքում ակնկալվում է՝
- արտադրողականության աճ,
- բարձր որակավորում ունեցող աշխատուժի թվի մեծացում,
- բիզնեսի եկամուտների աճ,
- պետության եկամուտների աճ,
- տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում,
- ներառական տնտեսության զարգացում,
- տարածքային համաչափ զարգացում,
- կանաչ տնտեսության զարգացում,
- ներդրումների աճ: