Տնային խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին
Հաշմանդամություն ունեցող երեխաների տնային խնամքի ծառայություն» միջոցառման հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխայի տնային պայմաններում խնամքի տրամադրումը՝ խթանելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը, կանխարգելելով նրանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ։
Տնային պայմաններում շահառուներին մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
- խնամքի ծառայություններ հայցող շահառուի անհատական սոցիալական կարիքի գնահատում և գնահատված սոցիալական կարիքին համարժեք ծառայությունների մատուցման պայմանագրի կնքում,
- անհատական սոցիալական ծրագրի կազմում,
- խնամքի ծառայությունների տրամադրում շահառուի հետ կնքված պայմանագրին, ծառայությունների մատուցման ժամանակացույցին և անհատական սոցիալական ծրագրին համապատասխան, մասնավորապես՝
- կենցաղային սպասարկում,
- բժշկական օգնություն և սպասարկում,
- սոցիալ-հոգեբանական օգնություն,
- խորհրդատվական օգնություն։
- պայմանագրում նշված այլ ծառայություններ:
2026 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
|
Կազմակերպության անվանումը |
Ծառայության մատուցման վայրը | Տնօրենի անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային փոստի հասցե | Հասցե |
| «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ | Ք․ Երևան | Երվանդ Մխիթարյան, հեռ․՝ 010 44 47 92, էլ․ հասցե՝ yervand.mkhitaryan@missionarmenia.org | Ք․ Երևան |
| «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ |
Արարատի մարզ |
Երվանդ Մխիթարյան, հեռ․՝ 010 44 47 92, էլ․ հասցե՝ yervand.mkhitaryan@missionarmenia.org | Արարատի մարզ, Արտաշատ քաղաքի և հարակից բնակավայրեր |
| «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ |
Գեղարքունիքի մարզ |
Երվանդ Մխիթարյան, հեռ․՝ 010 44 47 92, էլ․ հասցե՝ yervand.mkhitaryan@missionarmenia.org | Գեղարքունիքի մարզի՝ Սևան և Ճամբարակ քաղաքների և դրանց հարակից բնակավայրեր |
| «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ |
Կոտայքի մարզ |
Երվանդ Մխիթարյան, հեռ․՝ 010 44 47 92, էլ․ հասցե՝ yervand.mkhitaryan@missionarmenia.org | Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի և հարակից բնակավայրեր |