Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի տարեց է համարվում 65 տարին լրացած անձը:
Տարեցների հիմնահարցեր
Խնամքը տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր կամ հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններում և սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:
Գնահատված կարիքների համաձայն` խնամքի ծառայությունները տրամադրվում են ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:
Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձը խնամք տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմումն անձամբ կամ իր ներկայացուցչը (գրավոր լիազորագրի առկայությամբ՝ առանց նոտարական վավերացման) դիմում է փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն)։
Խնամքի ծառայություն հայցող անձի դիմումն ստանալուց հետո տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնային այցելություն՝ տվյալ անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման նպատակով։ Տարածքային կենտրոնի տնօրենը, ուսումնասիրելով սոցիալական աշխատողի եզրակացությունը դրանք ստանալուց հետո ընդունում է որոշում` անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին՝ նշելով խնամքի տեսակը, և ներկայացնում է Միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ ՄՍԾ)։
ՄՍԾ-ն, տարածքային կենտրոնից ստացած որոշման և կից փաստաթղթերի հիման վրա իրականացնում է խնամքի տրամադրում հայցող անձանց հաշվառում և ընդհանուր տիպի հաստատություններում ազատ տեղերի առկայության դեպքում գրավոր տեղեկացնում է տարածքային կենտրոն՝ տվյալ անձին ուղեգրելու համար։
Բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում կարող են խնամվել հատուկ (մասնագիտացված) խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղորայք գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ, ծերունական փսիխոզ, ծանր արտահայտված սկլերոզ կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ) ունեցող անձինք։
Համաձայն ՀՀ կառավարության 2022թ. նոյեմբերի 10-ի N1744-Ն որոշման անձը տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- անձը հաստատող փատաթուղթը, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.
- Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը.
- հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում նաև՝ բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքը․
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 26-ի 69-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի 55-Ն համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան բժշկական քարտը՝ համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից.
- արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք։
Համաձայն ՀՀ կառավարության 2022թ. նոյեմբերի 10-ի N1744-Ն որոշման անձը կամ իր խնամակալը Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- անձը հաստատող փատաթուղթը, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.
- Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը.
- հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում նաև՝ բժշկասոցիալական փորձաքննության կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը կամ քաղվածք-տեղեկանքը․
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 26-ի 69-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի 55-Ն համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան բժշկական քարտը՝ համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից.
- արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք։
- քաղվածք անձի հիվանդության պատմագրից կամ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության կողմից շարունակական հսկողության մեջ գտնվող հոգեկան առողջության կամ մտավոր խնդիր ունեցող անձի ամբուլատոր բժշկական քարտից․
- դիմումն անձի խնամակալի ներկայացնելու դեպքում՝ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը և խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը։
ՄՍԾ տարածքային կենտրոնի տնօրենը, ուսումնասիրելով սոցիալական աշխատողի եզրակացությունը և քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերը (փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-N որոշմամբ), դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` անձին խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին՝ նշելով խնամքի տեսակը, և ներկայացնում է ՄՍԾ։
Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն անձի չներկայանալը համարվում է հարգելի և տարածքային կենտրոնը տվյալ անձին տրամադրում է նոր ուղեգիր (անձի գրավոր դիմումի հիման վրա), եթե խնամքի տրամադրում հայցող անձի մոտ առկա է հետևյալ պատճառներից որևէ մեկը՝
- իր կամ իր ընտանիքի անդամի առողջական վիճակի վատթարացումը.
- ուղեգիրը կամ աջակցության քարտը ստանալու օրվանից հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում իր հետ մերձավոր ազգակցությամբ կապված անձանց մահվան դեպքերը.
- իր կողմից բժշկական հաստատությունում գտնվող, մինչև երեք տարեկան ընտանիքի անդամ երեխայի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը, երբ երեխայի ծնողը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի այլ հիվանդ անդամի հետ հիվանդանոցային հաստատությունում գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել.
- օրենսդրությամբ սահմանված արտակարգ և անկանխատեսելի հանգամանքները (անհաղթահարելի ուժ)։
Անձի ուղեգրումը կարող է հետաձգվել խնամքի տրամադրում հայցող անձի գրավոր դիմումի հիման եթե խնամքի տրամադրում հայցող անձի մոտ առկա է հետևյալ պատճառներից որևէ մեկը՝
- իր կամ իր ընտանիքի անդամի առողջական վիճակի վատթարացումը.
- ուղեգիրը կամ աջակցության քարտը ստանալու օրվանից հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում իր հետ մերձավոր ազգակցությամբ կապված անձանց մահվան դեպքերը.
- իր կողմից բժշկական հաստատությունում գտնվող, մինչև երեք տարեկան ընտանիքի անդամ երեխայի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը, երբ երեխայի ծնողը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի այլ հիվանդ անդամի հետ հիվանդանոցային հաստատությունում գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել.
- օրենսդրությամբ սահմանված արտակարգ և անկանխատեսելի հանգամանքները (անհաղթահարելի ուժ)։
Վերը նշված պատճառներով ուղեգրումը կարող է անձի ցանկությամբ հետաձգվել մինչև վեց ամսով։
Խնամքի ծառայություն հայցող անձը ուղեգիրը ստանալուց հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում պետք է ներկայանա բնակչության սոցիալական պաշտպանության համապատասխան հաստատություն, իսկ չներկայանալու դեպքում անձն ուղեգիրը պետք է վերադարձնի տարածքային կենտրոն՝ գրավոր տեղեկացնելով չներկայանալու պատճառը։ Տարածքային կենտրոնն ուղեգրի կամ աջակցության քարտի վերադարձի մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՄՍԾ։
Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամվողը ստանում է կենսաթոշակի ապահովագրական մասը, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստացողները` կենսաթոշակի 50 տոկոսը:
Շուրջօրյա խնամքի կենտրոն շահառուի ցանկությամբ կարող են այցելել իր համար նշանակալի անձինք, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ անձինք։ Այցելություններն իրականացվում են ներքին կարգապահական կանոններին համապատասխան՝ հատուկ տեսակցությունների համար նախատեսված սենյակում։
Շուրջօրյա խնամքի հաստատության խնամվողը կենտրոնի ղեկավարի հրամանով կարող է տարվա մեջ առավելագույնը 90 օրացուցային օր ժամկետով դուրս գրվել խնամքի կենտրոնից՝ իր կամ իրեն հյուրընկալող անձի գրավոր դիմումի հիման վրա։
Տուն-ինտերնատներում խնամվողներն օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտից` անվճար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված անվճար երթևեկության վկայականի հիման վրա:
Շուրջօրյա խնամքի կենտրոնում բնակվող շահառուի մահվան դեպքում, խնամքի կենտրոնի բժիշկը կամ տվյալ օրվա հերթապահ բուժքույրն այդ մասին անհապաղ տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայությանը` մահն արձանագրելու, դիակը դիահերձարան տեղափոխելու և ոստիկանությանն իրազեկելու համար։ Մահվան մասին կազմակերպությունն անհապաղ տեղեկացնում է հանգուցյալի ընտանիքի անդամներին կամ այլ ազգականներին` հուղարկավորությունը կազմակերպելու համար։ Այն դեպքերում, երբ մահացած անձը չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ, կամ իրենք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը, կամ մահվան մասին տեղեկացվելուց հետո մեկ օրացուցային օրվա ընթացքում չեն ներկայանում կազմակերպություն, հուղարկավորությունը կատարում է կազմակերպությունն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացնելը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին` մահն օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու համար։
Տնային պայմաններում խնամքը, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, շահառուին տրամադրվում է հիմնականում սոցիալական ծառայությունների հետևյալ ձևերով՝
- կենցաղային սպասարկում.
- բժշկական օգնություն և սպասարկում.
- սոցիալ-հոգեբանական օգնություն.
- խորհրդատվական օգնություն։
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում խնամքը, համաձայն գնահատված սոցիալական կարիքի և առողջական վիճակի, տրամադրվում է հիմնականում սոցիալական ծառայությունների հետևյալ ձևերով՝
- կենցաղային սպասարկում.
- բժշկական օգնություն և սպասարկում.
- սոցիալ-հոգեբանական օգնություն.
- խորհրդատվական օգնություն․
- խորհրդատվական օգնություն շահառուին՝ ուղղված հոգեկան առողջության վերականգնմանը, և իր ընտանիքին` հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց առանձնահատկությունների, իր հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, սոցիալական իրավունքների վերաբերյալ.
- աջակցող միջոցներով ապահովելու գործընթացի կազմակերպում, անկախ կյանքի հմտությունների ձևավորում (ինքնասպասարկման, կենցաղավարման, տեղաշարժման, հաղորդակցման, ուսումնառության, միջանձնային և սոցիալական հարաբերություններ ստեղծելու հմտություններ).
- հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն։
Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են շահառուին իր տանը՝ ժամը 9։00-18։00 ընկած ժամանակահատվածում, և լինում են՝
- ընդհանուր տիպի՝ խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղորայք չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց համար․
- հատուկ (մասնագիտացված)՝ խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ՝ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղորայք գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ, ծերունական փսիխոզ, ծանր արտահայտված սկլերոզ կամ հոգեկան առողջության այլ խնդիրներ) ունեցող անձանց համար։
Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում ծառայությունները տրամադրվում են երկուշաբթիից-ուրբաթ ցերեկային ժամերին՝ 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կազմած անհատական սոցիալական ծրագրի հիման վրա` անձի գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:
Ժամանակավոր օթևան տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անօթևան քաղաքացիներին ժամանակավոր օթևան տրամադրելու և նրանց սոցիալական խնդիրների լուծումներ գտնելու նպատակով:
Ժամանակավոր օթևան տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակվող՝ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ մինչև 90 օր ժամանակով:
Ժամանակավոր օթևանում անօթևան անձի ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա:
Անօթևան անձին սնունդ տրամադրվում է առնվազն երկու անգամ:
Ժամանակավոր օթևանում անօթևան անձը կարող է մնալ ոչ ավել, քան 90 օր:
«Վետերան» օթևանը, որպես հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարան է, այն տրամադրվում է սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող, ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող, ինքնասպասարկման ունակություն ունեցող՝ աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց, «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող երեխայով միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն և եթե այդ անձինք (նրանց ընտանիքները) չեն օտարել բնակարան (բնակելի տուն) դիմելուն նախորդող հինգ տարվա ընթացքում:
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների և ստացած վնասվածքների հետևանքով:
ՀՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի N 236 որոշման համաձայն պատվովճարը (50 000 դրամ) տրվում է միայն Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:
Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 100 000 դրամ:
Բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու /այդ թվում` դեղորայք/, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթևեկելու:
Այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները և նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականություննրը կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք:
Ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, ինչպես նաև հեռախոսի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու:
Թիկունքի վետերաններն օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու իրավունքից:
Բռնադատվածն ունի քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու, պետական պատվերի շրջանակում անվճար բուժօգնություն /այդ թվում` 50 տոկոս զեղչով դեղորայք/ ստանալու իրավունք: