Ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային կենտրոնում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայությունների հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն,ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
Միջոցառման շրջանակում ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցվում հաշմանդամություն ունեցող, այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Ծրագրին կարող են դիմել հաշմանդամություն ունեցող անձինք: Սոցիալական ներառման սկզբունքն ապահովելու նպատակով՝ կենտրոնում ծառայություններ կարող են ստանալ նաև հաշմանդամություն չունեցող անձինք: Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ:
Անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում,
- անձնագիր, ՀԾՀ,
- զինգրքույկ,
- բժշկական քարտ
Հատուկ տիպի խնամքի դեպքում՝
- քաղվածք հիվանդության պատմությունից կամ բժշկական քարտից։
2026 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
|
Կազմակերպության անվանումը |
Ծառայության մատուցման վայրը | Տնօրենի անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային փոստի հասցե | Հասցե |
| «Աուտիզմ Ազգային» Հիմնադրամ | Ք․ Երևան | Լիլիթ Աթաջանյան, հեռ․՝ 091 42 25 05, էլ․ հասցե՝ lilitatajanyan@mail.ru | Երևան, Նոր Նորքի 6-րդ զանգված, Գյուրջյան 13 |
| «Փրկություն» ՀԿ | Ք․ Երևան | Արփենիկ Աբրահամյան, հեռ․՝ 010 42 78 50, էլ․հասցե՝ prkutyun.ngo@mail.ru | Երևան, Չեխովի 33/1 |
| «Աուտիզմ Ազգային» Հիմնադրամ | Ք․Երևան | Լիլիթ Աթաջանյան, հեռ․՝ 091 42 25 05, էլ․ հասցե՝ lilitatajanyan@mail.ru | Երևան, Նոր Նորքի 6-րդ զանգված, Գյուրջյան 13 |
| «Փյունիկ» ԲՀԿ | Ք․ Երևան |
Հակոբ Աբրահամյան, հեռ․՝ 010 56 07 07, էլ․ հասցե՝ hakob_a@yahoo.com |
Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 16 |
| «Կարիտաս-Արեգակ» ԲԿ | Շիրակի մարզ |
Տիգրանուհի Հակոբյան, հեռ․՝ 077 72 50 37, էլ․ հասցե՝ t.akopyan@caritas.am |
Շիրակի մարզ, ք․ Գյումրի |
| «Երջանկության ճանապարհ» ԲՀԿ | Արմավիրի մարզ |
Գուրգեն Զուրնաչյան, հեռ․՝ 096 65 22 88, էլ․ հասցե՝ wayhappiness20@gmail.com |
Արմավիրի մարզ, ք․Վաղարշապատ, Զվարթնոց թաղամաս, Այգեստան 20 |
| «Աստղավարդ» ՀԵԾ ՀԿ | Գեղարքունիքի մարզ |
Մելանյա Եփրեմյան, հեռ․՝ 093 46 27 06, էլ․ հասցե՝ melanyaepremyan@gmail.com |
Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս, Հ․ Արզոյան փողոց, 49 շենք |
| «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ | Լոռու մարզ |
Սուրեն Մաղաքյան, հեռ․՝ 060 75 51 55, էլ․ հասցե՝ |
Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Սայաթ-Նովա 3 |
| «Խնամք» հասարակական կազմակերպություն | Լոռու մարզ |
Վահագն Մաժինյան, հեռ․՝ 091 46 57 75, էլ․հասցե՝ khnamk@hotmail.com |
Լոռու մարզ, ք․ Սպիտակ, Իտալական թաղամաս 10 |
| «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ | Լոռու մարզ |
Սուրեն Մաղաքյան, հեռ․՝ 060 75 51 55, էլ․ հասցե՝
|
Լոռու մարզ, ք․ Տաշիր, Գագարինի 8 |