Հայաստանի Հանրապետությունում երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպվում է ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 13-ին հաստատված «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնմատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 751-Ն որոշման համաձայն:
Երեխաների հիմնահարցեր
ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ
Խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված դրական եզրակացությունը:
Խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձը դաստիարակության համար խնամատար ընտանիք տեղավորման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում է իր բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին կամ մարզպետարան, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Մասնագիտացված խնամատար ընտանիք, որտեղ խնամք են ստանում հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խնդիրներ ունեցող, սթրես ապրած, հոգեցնցման (հոգեկան տրավմայի) ենթարկված երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները:
Մասնագիտացված խնամատարությունը կարող է իրականացվել նաև 18-23 տարեկան անձանց նկատմամբ` որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն` ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Ճգնաժամային խնամատար ընտանիք, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են`
ա. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) ծանր հիվանդության դեպքում,
բ. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) կալանավորման կամ ազատազրկման դեպքում, եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել,
գ. եթե երեխային պետք է անհապաղ առանձնացնել ծնողից (այլ օրինական ներկայացուցչից) վերջինիս գործողության կամ անգործության հետևանքով երեխայի կյանքին կամ առողջությանն սպառնացող անմիջական վտանգի դեպքում,
դ. եթե տարերային կամ տեխնածին աղետի հետևանքով երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) համար անհնար է իրականացնել կամ ապահովել երեխայի խնամքն ու դաստիարակությունը,
ե. եթե ծնողը (այլ օրինական ներկայացուցիչը) հոգ չի տանում երեխայի մասին, այդ թվում` չի ապահովում նրա պատշաճ խնամքը և դաստիարակությունը,
զ. ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում, եթե ծնողները համաձայնություն ձեռք չեն բերել երեխայի բնակության վայրի կամ տեսակցությունների վերաբերյալ:
Ճգնաժամային խնամատար ընտանիքում երեխայի խնամքը կազմակերպվում է ընդհանուր կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխայի մերձավոր ազգականը գրավոր համաձայնություն է տալիս երեխայի խնամքը և դաստիարակությունն ստանձնելու մասին: Այդ դեպքում, հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը և երեխայի խնամատարությունն ստանձնելու ցանկություն հայտնած մերձավոր ազգականի` օրենքով սահմանված պահանջներին համապատասխանությունը, երեխան ճգնաժամային խնամատարության հանձնվում է այդ մերձավոր ազգականին: Ճգնաժամային խնամատարությունը կազմակերպվում է մինչև մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` ևս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ: Այն համարվում է անցումային փուլ, որի ընթացքում պետք է որոշվեն երեխայի հետագա խնամքի ձևը, ժամկետներն ու պայմանները:
3.Արձակուրդային խնամատար ընտանիք, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել անընդմեջ կամ շաբաթական մի քանի օր տևողությամբ, այդ թվում` ոչ աշխատանքային` տոնական, հիշատակի և հանգստյան օրերին: Արձակուրդային խնամատարությունը կազմակերպվում է դաստիարակության դժվարություններ, առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը և դաստիարակությունը հոգալու և կազմակերպելու կամ երեխայի խնամքի և դաստիարակության հետ կապված այլ խնդիրներ ունեցող ծնողին (այլ օրինական ներկայացուցչին) աջակցելու նպատակով:
Ընդհանուր խնամատար ընտանիք, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել այն դեպքում, երբ առկա չեն վերը նշված երեք տեսակների համար համապատասխան հիմքեր:
Խնամատարության բոլոր տեսակների համար յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող միջոցների ամսական չափը կազմում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով մեկ երեխայի խնամքի համար մանկատներում նախատեսված գումարի չափ:
Ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Մասնագիտացված խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը կազմում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով:
Ճգնաժամային և արձակուրդային խնամատար ընտանիքներում խնամվող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց վճարումն իրականացվում է երեխայի փաստացի խնամված օրերի թվով՝ համաձայն պարզ հաշվարկի՝ ամսական աշխատավարձն ամսական միջին օրերի (30.4) վրա բաժանելու հաշվարկով:
Յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար խնամատար ծնողը ստանում է 100 տոկոս աշխատավարձ և խնամքի և դաստիարակության համար տրվող գումար:
Խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ և երկարաժամկետ մինչև երեխայի չափահաս դառնալը:
Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչև մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` ևս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը և դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն:
Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի և ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ:
Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները, որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, իր բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարան՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:
Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարվանից ոչ պակաս և 50 տարվանից ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին:
Խնամատար ծնողը կենտրոնացված հաշվառման վերցվելուց հետո անցնում է համապատասխան դասընթացներ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման համար անհրաժեշտ՝ խնամատար ծնողի համար պահանջվող համապատասխան գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերման ու կատարելագործման նպատակով:
Երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպվում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի դիմումի համաձայն՝ համադրման հիման վրա:
Երեխայի խնամքը և դաստիարակությունը ճգնաժամային կամ արձակուրդային խնամատար ընտանիքում կազմակերպելու նպատակով այդ երեխայի տվյալները համադրում է հաշվառված մասնագիտացված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց տվյալների հետ:
Խնամատար ծնողի ստանձնած պարտականությունների և հոգեզավակի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով ՀՀ մարզերում մարզպետարանների, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է խնամատար ընտանիքում տեղավորված երեխայի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների վերահսկողություն։ Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Խնամատարության պայմանագրի ողջ ժամանակահատվածում:
ՈՐԴԵԳՐՈՒՄ
Որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց դիմումի համաձայն, ովքեր հաշվառված են որպես որդեգրողի թեկնածուներ: Եթե միևնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ: Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է ՀՀ մարզպետարանների, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տրված որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա:
Որդեգրման հնարավորության մասին եզրակացություն են տալիս և որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնում են ՀՀ մարզպետարանները /Երևանի քաղաքապետարանը/, օտարերկրացիների դեպքում՝ որդեգրման հարցերով կենտրոնական մարմինը, իսկ կենտրոնացված հաշվառումը իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)` ներկայացնելով.
- անձը հաստատող փաստաթուղթ,
- բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
- ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
- զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մաuին տեղեկանք,
- անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,
- բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,
- ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),
- երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,
- տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
Եթե որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների /ծնողի/ գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:
Որդեգրել ցանկացող անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը)` մեկամսյա ժամկետում կատարում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում է համապատասխան ակտ: Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) որդեգրել ցանկացող անձից ստացված փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա տալիս է որդեգրման հնարավորության մասին եզրակացություն, դրական եզրակացության դեպքում լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը, նրան վերցնում հաշվառման որպես որդեգրել ցանկացող անձ:
Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու դեպքում անձամբ, իրենց լիազորած անձի, ինչպես նաև տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են որդեգրման կենտրոնական մարմին, ներկայացնելով`
- անձը հաստատող փաստաթուղթ.
- բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
- ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
- զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի և այլ եկամուտների մաuին տեղեկանք,
- անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,
- բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ ՀՀ կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով,
- ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),
- երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, և մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,
- տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների (ծնողի) գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ: Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին համապատասխան փաստաթղթերը կենտրոնական մարմին է ներկայացրել լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր կողմից այդ անձին օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:
Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով անցկացվում է այդ անձի և նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմվում է համապատասխան ակտ:
Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնում է կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի կազմը ձևավորվում է ՀՀ արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից։ Աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա կենտրոնական մարմինը մեկամսյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն և գրավոր տեղեկացնում համապատասխան երկրի կենտրոնական մարմնին կամ դիմողին։
Երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն տալու դեպքում, որն ուժի մեջ է տալու օրվանից 18 ամիս, կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ փաստաթղթերը և դրական եզրակացության մեկ օրինակը ուղարկում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով:
Որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառվում են այն երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքեր։
Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալու նպատակով հաշվառված` որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարանի աշխատակազմ կամ նախարարություն, իսկ հաշվառված` որդեգրել ցանկացող ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները` կենտրոնական մարմին։ Հաշվառված` որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացին և օտարերկրացին կարող են ծանոթանալ երեխաների անձնական գործերին` նախընտրելի չափանիշներով երեխա ընտրելու համար։
Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրել ցանկացող անձը հաշվառումից չի հանվում։
Այն դեպքում, երբ երեխային որդեգրելու ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ, երբ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի (անձանց) միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առկա է գրավոր համաձայնություն, որդեգրման նպատակով երեխայի կենտրոնացված հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենտրոնական մարմին է ուղարկում տվյալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը։ Այդ դեպքերում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում։
Որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում երեխան հանվում է հաշվառումից։
Որդեգրողի թեկնածուն երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը ներկայացնում է որդեգրման ենթակա երեխայի բնակության վայրի քաղաքացիական գործեր քննող դատարանին:
Առաջադրվող պահանջներն են`
- դիմում,
- որդեգրել ցանկացող անձի /անձանց/ ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը,
- որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը,
եթե որդեգրվող երեխան մինչև մեկ տարեկան է,
- որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը,
- անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, ապա որդեգրել ցանկացող անձի /անձանց/ ցանկության դեպքում նրա /նրանց/ միջնորդությունը որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը փոփոխելու, իրեն /իրենց/ որպես որդեգրվող երեխայի ծնող /ծնողներ/ գրառելու մասին:
Դիմումին պետք է կցվեն`
- որդեգրել ցանկացող անձի /անձանց/ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- որդեգրել ցանկացող անձի /անձանց/ ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը /անձինք/ գտնվում են ամուսնության մեջ,
- երեխան ամուսիններից մեկի կողմից որդեգրվելու դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը,
- տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան որդեգրման համար դիմելը երեխան բնակվել է որդեգրել ցանկացող անձի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը,
- որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը /պատճենը/,
- առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք,
- որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք,
- խնամակալության /հոգաբարձության/ տակ գտնվող երեխայի խնամակալի /հոգաբարձուի/ գրավոր համաձայնությունը, ինչպես նաև խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամատար ծնողի գրավոր համաձայնությունը,
- որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր`
- ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները),
- ծնողի (ծնողների) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը (պատճենները),
- երեխայի ընկեցիկ լինելու փաստը հաստատող ակտը,
- երեխայի ծնողների, խնամակալի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը,
- երեխայի առողջական վիճակի մասին եզրակացություն` տրված համապատասխան մանկական առողջապահական հիմնարկի կողմից,
- ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ երեխայի հարաբերությունները պահպանելու մասին ցանկությունը,
ՀՀ կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի /որդեգրողների/ անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք որդեգրել ցանկացող անձը /անձինք/ ներկայացրել է եզրակացություն ստանալու համար: