Նորություններ

Տեղի է ունեցել աշխատաժողով՝ ընտանեկան բռնության կանխարգելման և արձագանքման գործիքների կիրառման վերաբերյալ

օգոստոսի 14, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Կանանց և աղջիկների անվտանգությունն ապահովող, բռնության դեպքերը կանխարգելող և խորհրդատվություն տրամադրող «Safe YOU» անվճար հավելվածի կիրառում և մասնագետների կարողությունների զարգացում թեմայով» աշխատաժողով ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ աշխատող հասարակական կազմակերպությունների և ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչների համար։
Միջոցառման բացման խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Safe YOU» հարթակի հիմնադիր և տնօրեն Մարիամ Թորոսյանը և «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների» օգնության պատուհան ծրագրի փորձագետ Գոհար Շահնազարյանը։
 
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում թվային նորարական գործիքների կիրառումը և դրանց ինտեգրումը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվային բարփոխումներին։ Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում ընտանեկան բռնության դեպքերին արձագանող և կանխարգելող թվային հարթակների փոխգործելիությունը և միասնական մոտեցումները ապահովելու համար։
 
«Safe YOU»-ի հիմնադիր Մարիամ Թորոսյանը և համահիմնադիր Լիլիթ Շախուլյանը ներկայացրել են հավելվածի և վեբ հարթակի հիմնական գործիքները: Անդրադարձ է կատարվել այն հնարավորություններին, որոնց միջոցով «Safe YOU»-ն կարող է աջակցել հասարակական կազմակերպություններին և մասնագետներին՝ բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայություններն ավելի հասանելի և տեսանելի դարձնելու գործում։
Միջոցառումն իրականացվել է ԱՍՀ նախարարության և «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների» օգնության պատուհան ծրագրի համագործակցությամբ: