Նորություններ

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամ

օգոստոսի 13, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամ, որն ԱՍՀ նախարարության կողմից արտապատվիրակման միջոցով Երևանի համայնքային փոքր տանը շուրջօրյա խնամքի ծառայություններ է մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց։
 
Հիմնադրամի տնօրեն Մուշեղ Կիրակոսյանի ուղեկցությամբ նախարար Թորոսյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել բնակիչների առօրյայի կազմակերպման և զբաղվածության ապահովման հնարավորություններին, շփվել նրանց հետ։
 
Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններին ու տրամադրվող ծառայություններին․ ընդգծվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հմտությունների զարգացմանը, անկախ կյանքի խթանմանը և հասարակական կյանքում առավել ակտիվ ներգրավվածությանն ուղղված համատեղ աշխատանքների դերը։
 
Նշենք, որ համայնքային փոքր տները նախատեսված են 18 տարին լրացած հաշմանդամություն, այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բնակության համար։