Նորություններ
Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է կենսաթոշակի հաշվիչ
օգոստոսի 12, 2026
Հարգելի՛ քաղաքացիներ, այսուհետ Ձեր կենսաթոշակի նախնական չափը կարող եք հաշվել ինքնուրույն՝ օգտվելով Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում գործարկված կենսաթոշակի հաշվիչից։
Մուտք գործելով հետևյալ հղմամբ՝ https://uss.social.gov.am/pension-calculator, Դուք կարող եք նշել Ձեր աշխատանքային ստաժի, տարիքի, առկայության դեպքում նաև հաշմանդամության խմբի կամ կերակրողին կորցնելու կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, և համակարգն ինքնաշխատ եղանակով կարտացոլի Ձեր կենսաթոշակի նախնական չափը։