Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
օգոստոսի 11, 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոզա Բաբայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Ռոզա Բաբայանի կենսագրությունը՝ ստորև․
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
08/2026-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
02/2026–08/2026 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական (իրավական խորհրդատվություն)
02/2020–12/2025 ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեղ ծրագրի (UNAIDS) Հայաստանյան գրասենյակի տնօրեն
Գրասենյակի ռազմավարական և գործառնական ղեկավարում, միջազգային գործընկերների և դոնորների հետ համագործակցություն
04/2017–02/2020 UNAIDS, Մարդու իրավունքների և իրավական հարցերի խորհրդատու
Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացում
06/2008–06/2017 ՀՀ առողջապահության նախարարություն, Օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի պետ
Առողջապահության ոլորտի օրենսդրական բարեփոխումների մշակում
09/2013–02/2020 Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Առողջապահական իրավունքի և բիոէթիկայի բաժնի ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՓՈՐՁ
2008–2022 թթ. Ասիական զարգացման բանկ (ADB)
Փորձագետ՝ առողջապահության բնագավառի մարդկային կապիտալի զարգացում
Եվրոպայի խորհուրդ (CoE), Տեղական և միջազգային փորձագետ
Քրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, Պրոբացիայի համակարգի ներդրում
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (WHO), իրավական փորձագետ
Ոլորտային օրենքների և ռազմավարությունների մշակում
UNICEF, իրավաբան-փորձագետ
Երեխաների իրավունքների իրացման ծրագրեր, ալյուրի հարստացման քաղաքականության մշակում
UNFPA, իրավական փորձագետ
Վերարտադրողական առողջություն, հաշտարարի ինստիտուտի ներդրում
OSF, իրավական փորձագետ
Առողջապահական իրավունքի կրթական բաղադրիչի զարգացում, պալիատիվ բուժօգնության ներդրում ՀՀ-ում
World Vision Armenia
Մոր և մանկան առողջության ոլորտին վերաբերող բարեփոխումների ծրագիր, կրթում
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
12/2022–մինչ օրս Ասպիրանտ, Սահմանադրական իրավունք
Ատենախոսության թեմա՝ «Պացիենտների իրավունքների սահմանադրաիրավական կարգավորումները ՀՀ-ում»
09/2025–07/2026 Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Executive MBA,
Հաստատությունների կառավարում
03/2023–09/2023 UN Staff College Leading for Transformational Change Course
08/2021–08/2022 Տորոնտոյի համալսարան, Կանադա
Dalla Lana School of Public Health Executive Course in Global Health Diplomacy
09/2001–06/2005 Մոսկվայի իրավաբանական ինստիտուտ
Իրավագիտության ֆակուլտետ, իրավաբանի դիպլոմ
09/1996–05/2001 Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա
Անասնաբուժության և սանիտարական փորձաքննության ֆակուլտետ, սանիտարական փորձագետ
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայերեն — մայրենի
Անգլերեն — գերազանց
Ռուսերեն — գերազանց։