Նորություններ

Շարունակվում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման գործընթացը

օգոստոսի 07, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
 
2026 թվականի հուլիսի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր պարագայով։
 
Հիշեցնենք, որ աջակցող միջոցը ստանալու իրավունք ունեցող անձինք կարող են դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
 
Փաստաթղթերի լիարժեք լինելու դեպքում, մեկ ամսվա ընթացքում քաղաքացուն ուղարկվում է հավաստագրի պատճենն ու այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։ Քաղաքացին ինքն է ընտրում, թե որակավորում ստացած որ կազմակերպությունից ստանա համապատասխան աջակցությունը:
 
2026թ․ հուլիսի 31-ի դրությամբ 12,212 անձանց տրամադրվել է 286,371 աջակցող միջոց։
 
Աջակցող միջոցների ցանկի, անհրաժեշտ փաստաթղթերի և դիմելու ընթացակարգի վերաբերյալ կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/226733/latest
 
Աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/assistive-device-providers