Նորություններ

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

հուլիսի 27, 2026

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 3292 ընտանիք, որից 2955-ն արդեն վարկավորվել է, իսկ 371-ն արդեն ներկայացրել է ավարտական ակտ։

Հիշեցնենք, որ պետությունն աջակցում է սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակելի տուն կառուցող ընտանիքներին՝ տրամադրելով՝

մինչև 16 մլն դրամ՝ հիփոթեքային վարկի մայր գումարի մարման համար,

մինչև 13%՝ վարկի տոկոսագումարի մարման համար։

Ծրագրից կարող են օգտվել՝

2025 թ մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները,

• այն շահառուները, որոնք տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10%-ից։

Սահմանված բնակավայրերում այս պահին առկա են հետևյալ ազատ քվոտաները՝ Տավուշի մարզի Այգեձոր (մինչև 9), Այգեպար (մինչև 15), Մովսես (մինչև 46), Չինարի (մինչև 21), Չորաթան (մինչև 2), Վերին կարմիր աղբյուր (մինչև 5), Բարեկամավան (մինչև 10), Կայան (մինչև 4), Վազաշեն (մինչև 1), Սյունիքի մարզի Բարձրավան (մինչև 9), Խնձորեսկ (մինչև 1), Շուռնուխ (մինչև 10), Որոտան (մինչև 10), Բարգուշատ (մինչև 10), Գեղանուշ (մինչև 4), Գոմարան (մինչև 10), Դավիթ Բեկ (մինչև 12), Դիցմայրի (մինչև 10), Եղվարդ (մինչև 10), Խդրանց (մինչև 10), Ծավ (մինչև 8), Կաղնուտ (մինչև 10), Ճակատեն (մինչև 9), Ներքին Հանդ (մինչև 10), Շիկահող (մինչև 8), Սզնակ (մինչև 10), Սրաշեն (մինչև 9), Վարդավանք (մինչև 8), Ուժանիս (մինչև 10), Արավուս (մինչև 7), Խնածախ (մինչև 19), Խոզնավար (մինչև 10), Կոռնիձոր (մինչև 16), Վաղատուր (մինչև 10), Տեղ (մինչև 4), Քարաշեն (մինչև 1), Գեղարքունիքի մարզի Վահան (մինչև 5), Ներքին Շորժա (մինչև 8), Նորաբակ (մինչև 2), Վերին Շորժա (մինչև 8), Խնձորուտ (մինչև 3)։

Տվյալ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմող շահառուները (ամուսիններից առնվազն մեկը) ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում պետք է հաշվառված լինեն տվյալ բնակավայրում։

      այն շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված/կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։ Սահմանված բնակավայրերում այս պահին առկա են հետևյալ ազատ քվոտաները՝ Արագածոտնի մարզի Լուսակն (մինչև 13), Հացաշեն (մինչև 10), Սորիկ (մինչև 10), Գեղարքունիքի մարզի Ավազան (մինչև 2), Արփունք (մինչև 3), Լեռնահովիտ (մինչև 6), Վայոց ձորի մարզի Գոմք (մինչև 2), Աճարկուտ (մինչև 3), Դովեղ (մինչև 1), Ամոջ (մինչև 4), Մեդովկա (մինչև 11), Սյունիքի մարզի Գորայք (մինչև 18), Ծղուկ (մինչև 15), Իշխանասար (մինչև 14), Շաքի (մինչև 8)։ 

Տվյալ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուները պետք է ունենան առնվազն մեկ 10 տարին չլրացած երեխա, չունենան անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ հաշվառում Երևան քաղաքում։