Մրցույթ՝ Բնակապահովության, հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի Շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման համակարգի մասնագետի թափուր հաստիքի համար
հուլիսի 23, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
Ծրագրի մասին
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվում է «Բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը»։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։
Ծրագրի իրականացման խումբը (ԾԻԽ) հայտարարում է մրցույթ՝ Շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման համակարգի մասնագետի (Environment and social specialist (ESMS)) ծառայությունների համար:
· Ծառայության նկարագիր՝ Շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման համակարգի մասնագետ (Environment and social specialist (ESMS)
· Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր
· Վայրը՝ ՀՀ, ք. Երևան
Ծառայությունների մատուցան նպատակը՝
Սույն առաջադրանքի հիմնական նպատակն է մշակել, ներդնել և փաստաթղթավորել Համաշխարհային բանկի պահանջներին համապատասխանող, լիարժեք գործող Շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման համակարգ (Environmental and Social Management System – ESMS)՝ հիմնվելով ծրագրի համար մշակված շրջակա միջավայրի և սոցիալական (ՇՄՍ) ռիսկերի և ազդեցությունների գնահատման (screening) գործիքի վրա:
Հիմնական գործառույթներն ու պարտականությունները՝
1. Բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգի (ESMS) մշակում և ներդրում
Շրջակա միջավայրի և սոցիալական (ՇՄՍ) մասնագետը պատասխանատու կլինի հետևյալ աշխատանքների իրականացման համար.
- Վերանայել և վերլուծել Ծրագրի Շրջակա միջավայրի և սոցիալական պարտավորությունների ծրագիրը (ESCP), Շահագրգիռ կողմերի ներգրավման ծրագիրը (SEP), ՇՄՍ ռիսկերի և ազդեցությունների գնահատման (screening) ընթացակարգերի նախագիծը և Բացառման ցանկը (Exclusion List)՝ ESMS-ի մշակման համար հիմք ապահովելու նպատակով։
- Մշակել և փաստաթղթավորել Ծրագրի ռիսկերին և ազդեցություններին համաչափ, համապարփակ ESMS, որը նվազագույնը պետք է ներառի հետևյալ բաղադրիչները.
- Մշակել շրջակա միջավայրի և սոցիալական քաղաքականություն,
- Աշխատանքային հարաբերությունների կառավարման հստակ միջոցառումներ և ընթացակարգեր՝ ESS2-ի համապատասխան պահանջներին համապատասխան,
- ESMS-ի իրականացման համար հստակ կազմակերպական կառուցվածք, կարողություններ և իրավասություններ՝ սահմանված դերերով և պատասխանատվություններով,
- ՇՄՍ ռիսկերի գնահատման (screening) և մեղմման միջոցառումների ընթացակարգեր՝ համաձայն Ծրագրի համար մշակված ՇՄՍ ռիսկերի գնահատման ձևի, ներառյալ շահագրգիռ կողմերի ներգրավման և տեղեկատվության հրապարակման պահանջները,
- Բացառման ցանկ, որը կներառի ֆինանսավորման համար ոչ իրավասու գործունեության տեսակները՝ համաձայն ESCP-ի և համապատասխան ESS-ների,
- ՇՄՍ կատարողականի և ESMS-ի արդյունավետության մոնիթորինգի և հաշվետվության հստակ ցուցանիշներ, ընթացակարգեր և ձևանմուշներ,
- ESMS-ում ներառել Ծրագրի արտաքին հաղորդակցման մեխանիզմը՝ համաձայն SEP-ի,
- Դեպքերի և պատահարների ծանուցման և հետագա հաշվետվության պահանջներ,
- Նշանակված ավագ ղեկավարության լիազորված ներկայացուցիչ, որը կկրի ընդհանուր պատասխանատվություն Ծրագրի աջակցությամբ ֆինանսավորվող ֆինանսական միջնորդների ենթածրագրերի ՇՄՍ կատարողականի համար՝ ESS9-ի և ESCP-ի պահանջներին համապատասխան։
- Վերջնականացնել և վերահրապարակել բնակարանային ֆինանսավորմանը վերաբերող գործունեության համար մշակված ՇՄՍ գնահատման ընթացակարգերը՝ ESMS-ի կազմում ապահովելով դրանց համապատասխանությունը ESS-ներին, ներառյալ ՇՄՍ ռիսկերի գնահատման ստուգաթերթը (checklist)։
- Փոփոխություններ կատարել Մասնակցող ֆինանսական հաստատությունների (PFIs) հետ գործող համաձայնագրերում՝ Ծրագրի 1.2 բաղադրիչի ՇՄՍ ռիսկերի և ազդեցությունների արդյունավետ կառավարման, ESCP-ի պահանջների պահպանման, ինչպես նաև ապահովելու համար, որ բոլոր նոր համաձայնագրերը համապատասխանեն ESCP-ին։
- ESMS-ի բնապահպանական և սոցիալական պահանջներում և ֆինանսական միջնորդների հետ կնքվող համաձայնագրերում ներառել աշխատանքային հարաբերությունների կառավարման համապատասխան ընթացակարգերն ու միջոցառումները։
- ESMS-ի շրջանակում մշակել և հաստատել Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման (OHS) դրույթներ՝ Ծրագրի 1.2 ենթաբաղադրիչի հետ կապված ռիսկերը կառավարելու նպատակով։
- ESMS-ի կազմում մշակել և հաստատել Կարողությունների զարգացման ծրագիր (Capacity Building Plan – CBP)՝ ESCP-ի պահանջներին համապատասխան։
- ESMS-ի շրջանակում մշակել և հաստատել Թափոնների կառավարման ընթացակարգեր (Waste Management Procedures – WMP)՝ վտանգավոր և ոչ վտանգավոր թափոնների հետ կապված ռիսկերի գնահատման, բացառման և կառավարման նպատակով՝ ESS3-ի, ՇՄՍ գնահատման ընթացակարգերի և Բացառման ցանկի պահանջներին համապատասխան։
- Անհրաժեշտության դեպքում մշակել և իրականացնել Սեռական շահագործման և բռնության (SEA) / Սեռական ոտնձգության (SH) կանխարգելման միջոցառումներ՝ ESS-ների պահանջներին համապատասխան։
- Անհրաժեշտության դեպքում գնահատել և կառավարել Ծրագրի գործունեությունից համայնքների համար առաջացող հատուկ ռիսկերը և ազդեցությունները, ներառյալ երթևեկության և ճանապարհային անվտանգության հարցերը՝ ESS-ների պահանջներին համապատասխան։
- ESMS-ում ներառել մշակութային ժառանգության պահպանման միջոցառումներ՝ համաձայն ESS8-ի, Ծրագրի ՇՄՍ գնահատման գործիքի և ESCP-ի, ներառյալ Պատահական հայտնաբերումների ընթացակարգերի (Chance Finds Procedures) մշակումը։
- Ապահովել, որ ESMS-ը լիովին համապատասխանի Համաշխարհային բանկի կիրառելի ՇՄՍ ստանդարտներին (ESS-ներ), Ծրագրի ESCP-ին, ազգային բնապահպանական և սոցիալական օրենսդրությանը, ինչպես նաև ոլորտային կիրառելի չափանիշներին։
- ESMS-ի նախագիծը ներկայացնել Համաշխարհային բանկին՝ վերանայման, համաձայնեցման (clearance) և միայն դրանից հետո վերջնականացման ու հրապարակման նպատակով։
2. ESMS-ի գործարկում և իրականացման աջակցություն
- Հաստատել, կիրառել և պարբերաբար թարմացնել ESMS-ը, դրա ձևաթղթերն ու ընթացակարգերը՝ հաշվի առնելով Համաշխարհային բանկի դիտողությունները և իրականացման սկզբնական փուլից ստացված փորձը։
- Ծրագրի թիմերին, ֆինանսական միջնորդներին և կապալառուներին տրամադրել անմիջական տեխնիկական աջակցություն ESMS-ի ընթացակարգերի կիրառման հարցերում։
- Ապահովել, որ ֆինանսական միջնորդները Ծրագրի 1-ին բաղադրիչի շրջանակում ֆինանսավորվող գործունեության համար իրականացվեն ՇՄՍ գնահատում, ներառյալ Բացառման ցանկի կիրառումը՝ ESMS-ի պահանջներին համապատասխան, ինչպես նաև ապահովել, որ յուրաքանչյուր առաջարկվող ֆինանսավորում ստանա համապատասխան ՇՄՍ ռիսկային դասակարգում և կիրառվեն համապատասխան ռիսկերի կառավարման միջոցառումներ։
- Համագործակցել Մասնակցող ֆինանսական հաստատությունների (PFIs) հետ՝ գնահատելու և կատարելագործելու նրանց գործող ESMS-ները, անհրաժեշտության դեպքում լրացնել բացերը, իսկ ESMS-ի բացակայության դեպքում պահանջել դրա ստեղծումը՝ համապատասխան ESS-ների և հաստատված ESMS-ի պահանջներին համապատասխան։
3. Աշխատանքային հարաբերությունների կառավարում
- Մշակել աշխատանքային հարաբերությունների կառավարման ընթացակարգերը (Labor Management Procedures – LMP)։
- Պատրաստել Վարքականոն (Code of Conduct – CoC) Ծրագրի բոլոր աշխատողների համար և աջակցել դրա կիրառմանը։
- Մշակել աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման (OHS) ընթացակարգեր՝ հաշվի առնելով Համաշխարհային բանկի ընդհանուր բնապահպանական, առողջապահական և անվտանգության ուղեցույցները (EHSGs), ոլորտային EHSG-ները և լավ միջազգային արդյունաբերական պրակտիկան (GIIP)։
- Իրականացնել համապատասխան միջոցառումներ՝
- կանխելու հարկադիր և մանկական աշխատանքի բոլոր ձևերի կիրառումը,
- ապահովելու աշխատողների անվտանգ և առանց հետապնդման բողոքարկման մեխանիզմներից օգտվելու հնարավորությունը,
- երաշխավորելու աշխատողների ազատ միավորման, աշխատողների կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, ինչպես նաև իրենց աշխատանքային իրավունքներն ու շահերը պաշտպանելու հնարավորությունը։
- Ստեղծել և գործարկել Ծրագրի աշխատողների բողոքների լուծման մեխանիզմ (Grievance Mechanism – GM)՝ ESS2-ի պահանջներին համապատասխան, ինչպես նաև ապահովել, որ PFI-ները ստեղծեն և կիրառեն համապատասխան բողոքարկման մեխանիզմներ՝ ESCP-ի և ESMS-ի պահանջներին համապատասխան։
4. Համակարգում շահագրգիռ կողմերի հետ
- Աջակցել Շահագրգիռ կողմերի ներգրավման ծրագրի (SEP) իրականացմանը՝ սերտ համագործակցելով Ծրագրի CSES-ի հետ, ներառյալ շահագրգիռ կողմերի խորհրդակցությունների, համայնքային ներգրավման միջոցառումների և Ծրագրի ՇՄՍ ռիսկերի կառավարման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պլանավորումն ու կազմակերպումը։
- Համակարգել աշխատանքները Ազգային հիփոթեքային ընկերության (NMC) և ազգային ու տեղական մակարդակների համապատասխան պետական մարմինների հետ՝ Ծրագրի բնապահպանական և սոցիալական ռիսկերի և ազդեցությունների արդյունավետ կառավարման նպատակով, ներառյալ տեղեկատվության և տվյալների փոխանակման, ինչպես նաև Ծրագրի 1-ին և 2-րդ բաղադրիչների իրականացման համագործակցության միջոցով։
5. 5. Հիմնական արդյունքներ (Key Deliverables)
|
Արդյունք |
Կատարման ժամկետ |
|
Աշխատանքային պլան և ESMS-ի կառուցվածքի ու հիմնական բաղադրիչների նախագիծ |
Պայմանագրի ստորագրումից հետո 2 շաբաթվա ընթացքում |
|
ESMS-ի նախագծային տարբերակ (ներառյալ բոլոր ընթացակարգերը, ձևանմուշները և ստուգաթերթերը) |
Պայմանագրի ստորագրումից հետո 1.5 ամսվա ընթացքում |
|
ESMS-ի վերջնական տարբերակ՝ Համաշխարհային բանկի և շահակիցների դիտողությունների ներառմամբ, հրապարակված |
Պայմանագրի ստորագրումից հետո 2 ամսվա ընթացքում |
Պահանջվող որակավորումներ և փորձ
Կրթություն
- Բարձրագույն կրթություն (մագիստրոսի աստիճան կամ համարժեք) շրջակա միջավայրի գիտությունների, բնապահպանական ճարտարագիտության, սոցիալական գիտությունների, զարգացման ուսումնասիրությունների կամ հարակից մասնագիտության ոլորտում։
Աշխատանքային փորձ
- Առնվազն 8 տարվա մասնագիտական փորձ շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի գնահատման, կառավարման և համապատասխան գործիքների մշակման ոլորտում։
- Համաշխարհային բանկի կամ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների (IFI) կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ESMS-երի մշակման և ներդրման փորձը կդիտվի որպես առավելություն։
- Համաշխարհային բանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ստանդարտների (ESSs), մասնավորապես՝ ESS1, ESS2, ESS4, ESS9 և ESS10-ի կիրառման փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հետադարձ կապի և բողոքների լուծման մեխանիզմների (FGRM) ստեղծման և գործարկման փորձ։
- ՇՄՍ ոլորտում վերապատրաստումների և կարողությունների զարգացման ծրագրերի մշակման և իրականացման փորձ։
- Հայաստանի Հանրապետության բնապահպանական և սոցիալական օրենսդրության և կարգավորող դաշտի լավ իմացություն։
- Պետական մարմինների, ֆինանսական միջնորդների կամ մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ ՇՄՍ կառավարման ոլորտում համագործակցության փորձը կդիտվի որպես առավելություն։
Գիտելիքներ և հմտություններ
- Անգլերեն լեզվով գերազանց վերլուծական և հաշվետվությունների պատրաստման հմտություններ։ Հայերեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է։
- Գերազանց հաղորդակցման, բանակցելու և բազմաբնույթ շահակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություններ։
- Սահմանված ժամկետներում միաժամանակ մի քանի առաջադրանք ինքնուրույն կառավարելու կարողություն։
- Microsoft Office ծրագրերի ազատ տիրապետում։
6. Հաշվետվողականություն
Շրջակա միջավայրի և սոցիալական հարցերի մասնագետը հաշվետու է լինելու Ծրագրի իրականացման թիմի ղեկավարին և սերտորեն համագործակցելու է Համաշխարհային բանկի Ծրագրի ղեկավարի (Task Team Leader – TTL) և ծրագրին կցված Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և սոցիալական հարցերի մասնագետների հետ։
Մասնագետը նաև սերտ համագործակցելու է Ծրագրի իրականացման թիմի մյուս անդամների, մասնավորապես՝
- Հաղորդակցության և շահառուների ներգրավման մասնագետի (CSES),
- Ֆինանսական մասնագետի,
- Գնումների մասնագետի,
- ոլորտային և տեխնիկական մասնագետների հետ
- 7. Պայմանագրի տևողությունը
Ծառայությունը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 1-ից - դեկտեմբերի 31 ժամանակահատվածում։
Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել՝ հաշվի առնելով խորհրդատուի աշխատանքի բավարար արդյունքները և ծրագրի իրականացման կարիքները։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն իրենց դիմումները էլեկտրոնային հասցեին՝ hr@mlsa.am):
Նամակի թեմա (Subject) բաժնում պարտադիր նշել՝ « Շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման համակարգի մասնագետ (Environment and social specialist (ESMS)»:
Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝
1. Ինքնակենսագրական (CV/Resume)՝ հայերեն կամ անգլերեն լեզվով, որտեղ հստակ արտացոլված է պահանջվող աշխատանքային փորձը։
2. Կրթության մասին փաստաթուղթ՝ բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի (և միջուկի) պատճենը։
3. Աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր՝ քաղվածք աշխատանքային գրքույկից, պայմանագրերի պատճեններ կամ տեղեկանք նախկին աշխատավայրերից (առկայության դեպքում)։
📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի հուլիսի 29-ը ներառյալ։
Terms of Reference
Environmental and Social Specialist
Assignment Title: Environmental and Social (E&S) Specialist
Assignment Type: Individual Consultant
Duration: 5 months
Project: Armenia Housing Response and Mortgage Market Enhancement Project
Hiring Entity: Ministry of Labor and Social Affairs/World Bank Project Implementation Team (PIT)
1. Background
Armenia Housing Response and Mortgage Market Enhancement Project is a Investment Project Financing (IPF) operation financed by the World Bank (WB), with the objective of improving refugees’ access to housing solutions and enable deepening of the mortgage market. The project is classified as a Moderate E&S risk project under the WB Environmental and Social Framework (ESF).
In accordance with the applicable WB’s Environmental and Social Standards (ESSs), in particular ESS1: Assessment and Management of Environmental and Social Risks and Impacts and ESS9: Financial Intermediaries the Ministry of Labor and Social Affairs/PIT is required to establish, operationalize, and maintain an Environmental and Social Management System (ESMS). The ESMS will provide a systematic framework for identifying, assessing, managing, and monitoring E&S risks and impacts associated with project activities throughout the project cycle.
To support this requirement, the Ministry of Labor and Social Affairs/PIT seeks to recruit a qualified E&S Specialist to lead the design and establishment of the ESMS and to support its implementation during the project period.
2. Objectives
The primary objective of this assignment is to develop and establish a fully functional, documented, and WB-compliant ESMS, based on the developed E&S risks and impact screening tool, to support management of environmental, social, health and safety (ESHS) risks and impacts of the Project across all project activities under Component 1 and Component 3. The assignment will also include the disclosure of a summary of the ESMS prior to the Project Effective Date, including finalization of the draft E&S risk and impact screening checklist as part of it, as well as the adoption, maintenance and implementation of ESMS throughout Project implementation in line with the Project Environmental and Social Commitment Plan (ESCP).
3. Scope of Work
The E&S Specialist will be responsible for the following areas of work:
3.1 ESMS Development and Establishment
§ Review and analyze the project's Environmental and Social Commitment Plan (ESCP), Stakeholder Engagement Plan (SEP), draft E&S risk and impact screening procedures and Exclusion list to inform the design of the ESMS.
§ Develop and document a comprehensive ESMS proportionate to the risks and impacts of the Project, which includes, at a minimum the following elements:
§ An E&S policy;
§ Clearly defined labor management measures and procedures consistent with the relevant aspects of ESS2;
§ A clear organizational capacity and competency for implementing the ESMS with clearly defined roles and responsibilities;
§ Procedures for E&S risk screening and mitigation measures, in line with the draft E&S risk screening form prepared for the Project, including, inter alia, stakeholder engagement and disclosure requirements;
§ The Exclusion List with activities that are not eligible for financing consistent with this ESCP and aspects of the relevant ESSs;
§ Clear measuring and procedures and forms/templates for monitoring and reporting on the E&S performance and effectiveness of the ESMS;
§ Incorporate the project external communications mechanism as specified in the project SEP into the ESMS;
§ Incidents and accidents notification and subsequent reporting requirements;
§ A designated senior management representative with overall accountability for E&S performance of FI subprojects that receive support from the Project, consistent with the requirements of ESS9 and the Project ESCP.
§ Finalize and redisclose the E&S screening procedures developed for the Project for activities involving housing financing, ensuring consistency with the relevant ESSs as part of the ESMS, including the E&S risk screening checklist.
§ Amend the existing agreements with Participating Financial Institutions to manage E&S risks and impacts of Part 1.2 of the Project, ensure compliance with this ESCP as well as to ensure that any new agreement with PFIs complies with this ESCP.
§ Incorporate the relevant labor management procedures and measures in the E&S specifications of the ESMS and the agreements with the financial intermediaries.
§ Prepare and adopt Occupational Health and Safety (OHS) provisions, as part of the ESMS, to manage OHS risks associated with Sub-Component 1.2 of the Project.
§ Prepare and adopt a capacity building plan (CBP), as part of the ESMS, in line with the requirements of the Project ESCP.
§ Prepare and adopt waste management procedures (WMP) as part of the ESMS to assess, exclude, and manage risks and impacts related to hazardous and non-hazardous waste, consistent with the E&S risk screening and Exclusion List procedures, and in line with ESS3.
§ Prepare and implement Sexual Exploitation and Abuse (SEA)/Sexual Harassment (SH) preventive actions as part of the ESMS, as needed and consistent with ESSs.
§ Assess and manage specific risks and impacts to the community arising from Project activities, including traffic and road safety, as part of the ESMS, as needed and consistent with ESSs.
§ Incorporate cultural heritage management measures into the ESMS, consistent with the Project E&S screening tool and ESCP in line with ESS8, including the development of Chance Finds Procedures.
§ Ensure the ESMS is consistent with applicable WB ESSs requirements and Project ESCP, as well as national E&S legislation, and any sector-specific standards.
§ Submit the draft ESMS to the WB for review and clearance prior to finalization and disclosure.
3.2 ESMS Operationalization and Implementation Support
§ Adopt and update ESMS, including its forms and procedures based on feedback from the WB and lessons from early implementation.
§ Provide direct technical support to project teams and financial intermediaries, and contractors in applying ESMS procedures.
§ Ensure that financial intermediaries conduct E&S screening, including implementation of Exclusion List, for activities financed under Project Component 1 in accordance with the ESMS, and ensure that proposed financing receives appropriate E&S risk classification with corresponding risk management measures recommended and applied.
§ Collaborate with Participating Financial Institutions (PFIs) to review and enhance their existing ESMS functions, applying gap filling measures where necessary, or require PFIs to establish ESMSs in case of the absence of such, in line with the requirements of the relevant ESSs and the requirements of the established ESMS.
3.3 Labor management
o Develop Labor Management Procedures
o Prepare code of conduct (CoCs) for all Project workers and facilitate its adaptation and application
o Prepare OHS procedures, considering the General Environmental, Health and Safety Guidelines (EHSGs), the industry-specific EHSGs and other Good International Industry Practice (GIIP).
o Implement measures, as applicable, to, inter alia: (i) prevent the use of all forms of forced labor and child labor; (ii) enable workers to benefit from, inter alia, access to grievance mechanisms without fear of retaliation; and (iii) provide effective freedom to form and join workers organizations or alternative mechanisms for expressing their concerns and protect their rights related to labor and working conditions.
o Establish and operate a grievance mechanism (GM) for Project workers consistent with ESS2. Cause and require PFIs to establish and implement GM consistent with this ESCP and the
ESMS.
3.4 Coordination with stakeholders
● Support the implementation of the SEP, in close coordination with Project CSES, including planning and facilitating stakeholder consultations, community engagement activities, and information disclosure on E&S risk management of the Project.
● Coordinate with the NMC and other relevant government agencies at national and sub-national levels to manage E&S risks and impacts of the Project, including through effective information and data exchange and collaboration on the implementation of Component 1 and 2 of the Project.
4. Key Deliverables
|
Deliverable |
Timeline |
|
Work plan and outline/design of the ESMS and its elements |
Within 2 weeks of contract signing |
|
Draft ESMS document (including all procedures, templates, and checklists) |
Within 1.5 months of contract signing |
|
Final ESMS (incorporating WB and stakeholder feedback), disclosed publicly |
Within 2 months of contract signing |
5. Qualifications and Experience
Education:
● Advanced degree (Master's level or equivalent) in Environmental Science, Environmental Engineering, Social Sciences, Development Studies, or a closely related field.
Experience:
● A minimum of 8 years of relevant professional experience in E&S risk assessment and management, and preparation of E&S instruments.
● Demonstrated experience in the design and implementation of ESMS for WB-financed or other international financial institution (IFI)-financed projects will be a strong advantage.
● Demonstrated experience with the WB's Environmental and Social Standards (ESSs), particularly ESS1, ESS2, ESS4, ESS10, and ESS9 (for financial intermediary projects) is an advantage.
● Experience in establishing and operationalizing FGRM systems.
● Experience in designing and delivering E&S training and capacity building programs, .
● Good knowledge of national E&S legislation and regulatory requirements.
● Experience working with government agencies, financial intermediaries, or private sector entities on E&S management is an advantage.
Skills:
● Strong analytical and report-writing skills in English and Armenian.
● Excellent interpersonal and communication skills, with the ability to engage effectively with diverse stakeholders.
● Ability to work independently and manage multiple tasks under tight deadlines.
● Proficiency in Microsoft Office applications.
6. Reporting Arrangements
The E&S Specialist will report directly to the PIT Manager and will work in close coordination with the WB Task Team Leader (TTL) and the World Bank's Environmental and Social specialists assigned to the project. The Specialist will also coordinate with other PIT team members, including the CSES, Financial Management Specialist, Procurement Specialist, and technical staff.
7. Duration and Level of Effort
The assignment is expected to cover 1 August – 31 December 2026 period. The contract may be extended subject to satisfactory performance and project needs.