Մրցույթներ

Մրցույթ՝ Բնակապահովության, հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի ֆինանսական մասնագետի թափուր հաստիքի համար

հուլիսի 22, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի մասին

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվում է «Բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը»։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։

 Ծրագրի իրականացման խումբը (ԾԻԽ) հայտարարում է մրցույթ՝ Ֆինանսական մասնագետի թափուր հաստիքի համար:

Ֆինանսական մասնագետը պատասխանատու է՝

·         Պաշտոն՝ Ֆինանսական մասնագետ/Finance Officer

·         Աշխատանքի տեսակը՝ Մեկ դրույք (full-time)

·         Պայմանագրի տեսակը՝ Աշխատանքային

·         Վայրը՝ ՀՀ, ք. Երևան

Պաշտոնի նպատակը՝ Ֆինանսական մասնագետը պատասխանատու է Ծրագրի իրականացման ընթացքում Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության գործող ֆինանսական պահանջներին համապատասխան հաշվետվությունների պատրաստման, ֆինանսական կառավարման գործընթացների պատշաճ կազմակերպման, ֆինանսական հաշվառման, բյուջեի պլանավորման և կատարման մշտադիտարկման, ներքին վերահսկողության և աուդիտի գործընթացների կազմակերպման և իրականացման աջակցելու համար։ Պաշտոնի նպատակն է ապահովել ծրագրային միջոցների արդյունավետ, թափանցիկ և նպատակային օգտագործումը, աջակցել ծրագրի ղեկավարությանը ֆինանսական որոշումների կայացման գործընթացում և նպաստել ծրագրի ֆինանսական կայուն ու հաշվետու իրականացմանը։ 

Հիմնական գործառույթներն ու պարտականությունները՝

·         Կազմակերպել և վարել Ծրագրի ֆինանսական հաշվառումը՝ Համաշխարհային բանկի ֆինանսական կառավարման պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,

·         Մշակել և պարբերաբար թարմացնել Ծրագրի տարեկան և միջնաժամկետ ֆինանսական պլանները և բյուջեները, դրամական հոսքերի կանխատեսումները և բյուջետային փոփոխությունները,

·         Վերահսկել ծրագրային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, բյուջեի կատարումը, իրականացնել ծախսերի մշտադիտարկում և ֆինանսական վերլուծություն,

·         Վերահսկել վճարման փաստաթղթերի ամբողջականությունը, համապատասխանությունը պայմանագրերին, բյուջեի ինչպես նաև Համաշխարհային բանկի  և ՀՀ օրենսդրության պահանջներին,

·         Ապահովել ծրագրի ֆինանսական գործարքների ճիշտ և ժամանակին հաշվառումը, հաշվապահական փաստաթղթերի պատշաճ ձևակերպումն ու պահպանումը,

·         Պատրաստել և սահմանված ժամկետներում ներկայացնել ֆինանսական հաշվետվությունները, ներառյալ՝ Համաշխարհային բանկին ներկայացվող ֆինանսական հաշվետվությունները (Interim Unaudited Fianncial Zreports - IFRs) և այլ պահանջվող հաշվետվությունները։

·         Պատրաստել վճարման հայտերը, այդ թվում՝ Վճարումների (Withdrawal Applications) և այլ ֆինանսական փաստաթղթերի փաթեթները՝ համաձայն Համաշխարհային բանկի պահանջների։

·         Համագործակցել գնումների, տեխնիկական և այլ մասնագետների հետ՝ ծրագրի ֆինանսական գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։

·         Աջակցել ծրագրի ներքին և արտաքին աուդիտների կազմակերպմանը, տրամադրել անհրաժեշտ ֆինանսական տեղեկատվություն և ապահովել աուդիտի առաջարկությունների իրականացումը։

·         Վերահսկել ծրագրի ֆինանսական ռիսկերը և առաջարկել դրանց նվազեցման միջոցառումներ։

·         Ապահովել ֆինանսական փաստաթղթերի արխիվացումը և գաղտնիության պահպանությունը։

·         Կատարել պաշտոնից բխող այլ հանձնարարություններ, որոնք տրվում են Ծրագրի ղեկավարի կողմից և առնչվում են ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Պահանջվող կրթություն և որակավորում

Կրթություն. Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահական հաշվառման,

տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում։

Մագիստրոսի աստիճանի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Մասնագիտական որակավորումների (օրինակ՝ ACCA, CPA, CIMA, DipIFR կամ համարժեք) առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Համաշխարհային բանկի, այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կամ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ֆինանսական կառավարման վերաբերյալ վերապատրաստումների կամ հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն։ 

Աշխատանքային փորձ. Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսների, հաշվապահական հաշվառման, բյուջետավորման կամ ֆինանսական կառավարման ոլորտներում։

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Համաշխարհային բանկի կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում ֆինանսական կառավարման ոլորտում։

Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, բյուջեի պլանավորման, ֆինանսական վերլուծության և ֆինանսական վերահսկողության ոլորտում գործնական փորձ։

Համաշխարհային բանկի ֆինանսական կառավարման պահանջների, ներառյալ՝ վճարումների (Disbursement), ֆինանսական հաշվետվությունների (IFRs) և աուդիտի գործընթացների գործնական իմացությունն ու կիրառման փորձը կդիտվի որպես առավելություն։

ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացությունն ու կիրառման փորձը կդիտվի որպես առավելություն։

Ֆինանսական կամ հաշվապահական տեղեկատվական համակարգերի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։ 

Լեզուների տիրապետում. Հայերենի և անգլերենի գերազանց (ազատ) տիրապետում (գրավոր և բանավոր)՝ պաշտոնական գրագրության և զեկույցներ կազմելու հմտություններով:

Այլ գիտելիքներ և հմտություններ

  • Ֆինանսական և հաշվապահական տեղեկատվական համակարգերով (1C, ՀԾ կամ համարժեք) և MS Office փաթեթի մասնավորապես Excel–ով բարձր որակով աշխատելու հմտություններ:
  • Բարձր վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և խնդիրների լուծման կարողություն։
  • Թիմային արդյունավետ աշխատելու, հաղորդակցման և համագործակցության զարգացած հմտություններ։
  • Անկախ աշխատելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և սեղմ ժամկետներում արդյունավետ արդյունքներ ապահովելու կարողություն։
  • Բարձր պատասխանատվության զգացում, ազնվություն, գաղտնի տեղեկատվության պահպանման ունակություն և մասնագիտական էթիկայի պահպանում։
  •  ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն իրենց դիմումները էլեկտրոնային հասցեին՝ hr@mlsa.am):

Նամակի թեմա (Subject) բաժնում պարտադիր նշել՝ « Ֆիանանսական մասնագետ/Finance Officer»:

Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝

1.     Ինքնակենսագրական (CV/Resume)՝ հայերեն կամ անգլերեն լեզվով, որտեղ հստակ արտացոլված է պահանջվող աշխատանքային փորձը։

2.    Կրթության մասին փաստաթուղթ՝ բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի (և միջուկի) պատճենը։

3.    Աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր՝ քաղվածք աշխատանքային գրքույկից, պայմանագրերի պատճեններ կամ տեղեկանք նախկին աշխատավայրերից (առկայության դեպքում)։

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի հուլիսի 27-ը ներառյալ։