Մրցույթներ

Մրցույթ՝ Բնակապահովության, հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի իրավաբանի թափուր հաստիքի համար

հուլիսի 22, 2026

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի մասին

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվում է «Բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը»։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։

 Ծրագրի իրականացման խումբը (ԾԻԽ) հայտարարում է մրցույթ՝ ծրագրի իրավաբանի/Project legal officer թափուր հաստիքի համար:

Ծրագրի իրավաբան/Project legal officer պատասխանատու է՝ 

·         Պաշտոն՝ Ծրագրի իրավաբան/Project Legal Officer

·         Աշխատանքի տեսակը՝ 0.5 դրույք (part-time)

·         Պայմանագրի տեսակը՝ Աշխատանքային

·         Վայրը՝ ՀՀ, ք. Երևան

Պաշտոնի նպատակը՝

Ծրագրի իրավաբանը պատասխանատու է ապահովել ծրագրի իրավական ուղեկցումը՝ ներառյալ ծրագրային գործունեության, պայմանագրային հարաբերությունների, գնումների գործընթացների, գործընկերային համաձայնագրերի և այլ իրավական հարցերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Համաշխարհային բանկի ֆինանսավորման համաձայնագրին, ծրագրի գործառնական ձեռնարկին և այլ կիրառելի իրավական պահանջներին, ինչպես նաև իրավական աջակցություն տրամադրել ծրագրի իրականացման բոլոր փուլերում՝ տրամադրելով իրավական խորհրդատվություն, իրականացնելով իրավական վերլուծություններ և նվազեցնելով իրավական ռիսկերը։ 

Հիմնական գործառույթներն ու պարտականությունները՝

·         Ծրագրի իրականացման ընթացքում տրամադրել իրավաբանական խորհրդատվություն Ծրագրի իրականացման թիմին (PIT), ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարությանը։

·         Մշակել, վերանայել և իրականացնել ծրագրին առնչվող պայմանագրերի, համաձայնագրերի, փոխըմբռնման հուշագրերի, հրամանների, ապրանքների մատակարարման և աշխատանքների կատարման պայմանագրերի, ինչպես նաև այլ իրավական փաստաթղթերի իրավական փորձաքննություն։

·         Ապահովել գնումների գործընթացների իրավական համապատասխանությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Համաշխարհային բանկի Գնումների կանոնակարգերի (Procurement Regulations) պահանջներին։

·         Մասնակցել ֆինանսավորման, համագործակցության և այլ իրավական բնույթի համաձայնագրերի մշակմանն ու բանակցություններին։

·         Ապահովել ծրագրի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Ֆինանսավորման համաձայնագրի (Financing Agreement), Ծրագրի գործառնական ձեռնարկի (Project Operations Manual – POM) և Համաշխարհային բանկի կիրառելի պահանջներին։

·         Մասնակցել Ծրագրի գործառնական ձեռնարկի (POM), ներքին ընթացակարգերի, իրավական բնույթի այլ փաստաթղթերի մշակմանը, վերանայմանն ու պարբերական թարմացմանը։

·         Վերլուծել ծրագրի իրավական ռիսկերը, գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը ծրագրի իրականացման վրա և ներկայացնել դրանց նվազեցմանն ուղղված առաջարկություններ։

·         Իրավական աջակցություն տրամադրել ծրագրի աշխատակիցներին, գործընկերներին և շահառուներին՝ ծրագրի իրականացման ընթացքում ծագող իրավական հարցերի վերաբերյալ։

·         Իրականացնել իրավական ուսումնասիրություններ, պատրաստել իրավական եզրակացություններ, պարզաբանումներ և առաջարկություններ՝ ըստ անհրաժեշտության։

·         Աջակցել Բողոքների քննության և բողոքների կառավարման մեխանիզմի (Grievance Redress Mechanism – GRM) իրավական ապահովմանը և մասնակցել իրավական բնույթի վեճերի կարգավորմանը։

·         Համագործակցել նախարարության իրավաբանական ստորաբաժանման, պետական այլ մարմինների, Համաշխարհային բանկի մասնագետների և ծրագրի գործընկերների հետ՝ ծրագրի իրավական հարցերի արդյունավետ լուծման նպատակով։

·         Անհրաժեշտության դեպքում ներկայացնել ծրագրի շահերը պետական մարմիններում և այլ կազմակերպություններում՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։

·         Պատրաստել իրավական բնույթի հաշվետվություններ, տեղեկանքներ, եզրակացություններ և այլ փաստաթղթեր։

·         Կատարել ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարված իրավական բնույթի այլ գործառույթներ՝ ծրագրի նպատակների արդյունավետ իրականացման համար։ 

Պահանջվող կրթություն և որակավորում

Կրթություն. Բարձրագույն իրավաբանական կրթություն։

Իրավագիտության մագիստրոսի աստիճանը կամ լրացուցիչ մասնագիտական որակավորումները կդիտվեն որպես առավելություն։ 

Աշխատանքային փորձ. Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ իրավական ոլորտում։

Փորձ միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, զարգացման ծրագրերի կամ միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերում կդիտվի որպես առավելություն։

Փորձ պայմանագրային իրավունքի, գնումների, վարչական և քաղաքացիական իրավունքի ոլորտներում։ 

Լեզուների տիրապետում. Հայերենի գերազանց իմացություն։

Անգլերենի իմացությունը՝ առնվազն աշխատանքային մակարդակով, կդիտվի որպես առավելություն։ 

Այլ գիտելիքներ և հմտություններ

  • ՀՀ օրենսդրության, մասնավորապես քաղաքացիական, վարչական, աշխատանքային և գնումների ոլորտի իրավական կարգավորումների իմացություն։
  • Միջազգային զարգացման ծրագրերի և դոնոր կազմակերպությունների ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Պայմանագրերի մշակման և իրավական վերլուծության հմտություններ։
  • Փաստաթղթերի պատրաստման և իրավական եզրակացությունների կազմման կարողություն։
  • Վերլուծական մտածողություն, մանրակրկիտություն և խնդիրների լուծման հմտություններ։
  • Համակարգչային ծրագրերի (MS Office և համապատասխան իրավական/կառավարման համակարգեր) իմացություն։
  • Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու ունակություն։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն իրենց դիմումները էլեկտրոնային հասցեին՝ hr@mlsa.am):

Նամակի թեմա (Subject) բաժնում պարտադիր նշել՝ «Ծրագրի իրավաբան/Project legal officer»:

Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝

1.     Ինքնակենսագրական (CV/Resume)՝ հայերեն կամ անգլերեն լեզվով, որտեղ հստակ արտացոլված է պահանջվող աշխատանքային փորձը։

2.    Կրթության մասին փաստաթուղթ՝ բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի (և միջուկի) պատճենը։

3.    Աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր՝ քաղվածք աշխատանքային գրքույկից, պայմանագրերի պատճեններ կամ տեղեկանք նախկին աշխատավայրերից (առկայության դեպքում)։

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի օգոստոսի 7-ը ներառյալ։