Մրցույթ՝ Բնակապահովության, հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի գնումների մասնագետի թափուր հաստիքի համար
հուլիսի 21, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի մասին
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվում է «Բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը»։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։
Ծրագրի իրականացման խումբը (ԾԻԽ) հայտարարում է մրցույթ՝ Գնումների մասնագետի թափուր հաստիքի համար:
Հաստիքի տվյալները
· Պաշտոն - Գնումների մասնագետ
· Աշխատանքի տեսակը - 0.5 դրույք (Part-time)
· Պայմանագրի տեսակը - Աշխատանքային
· Վայրը - ՀՀ, ք. Երևան
Պաշտոնի նպատակը՝
Գնումների մասնագետը պատասխանատու է Ծրագրեր իրականացնող խմբի կողմից իրականացվող՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում գնումների գործընթացների պլանավորման, կազմակերպման, իրականացման և վերահսկման համար՝ ապահովելով, որ բոլոր գնումներն իրականացվեն Համաշխարհային բանկի Գնումների կանոնակարգի (Procurement Regulations and PPSD) և ծրագրի գործառնական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ Պաշտոնը նպաստում է ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացմանը՝ ապահովելով գնումների գործընթացների թափանցիկությունը, մրցակցայնությունը, տնտեսողությունը և հաշվետվողականությունը։
Հիմնական գործառույթներն ու պարտականությունները՝
- Տարեկան մեկ անգամ վերանայում է Համաշխարհային Բանկի ծրագրի գնումների զարգացման ռազմավարությանը (PPSD)
- Մշակում և պարբերաբար թարմացնում է ծրագրի գնումների պլանը՝ համագործակցելով ծրագրի թիմի և շահառու ստորաբաժանումների հետ։
- Կազմակերպում և իրականացնում է ապրանքների, ոչ խորհրդատվական և խորհրդատվական ծառայությունների գնման գործընթացները՝ համաձայն Համաշխարհային բանկի Գնումների կանոնակարգի պահանջների։
- Պատրաստում է գնումների փաստաթղթերը, այդ թվում՝ մրցութային հրավերները, հայտերի գնահատման չափանիշները, տեխնիկական առաջադրանքները (ՏԱ) կամ տեխնիկական բնութագրերը՝ համագործակցելով համապատասխան մասնագետների հետ։
- Ապահովում է գնումների հայտարարությունների հրապարակումը և գնումների ընթացակարգերի պատշաճ կազմակերպումը։
- Կազմակերպում և համակարգում է հայտերի բացման, գնահատման և գնահատող հանձնաժողովների աշխատանքները։
- Պատրաստում է հայտերի գնահատման հաշվետվությունները, մրցույթի արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը և ներկայացնում դրանք համաձայնեցման՝ անհրաժեշտության դեպքում Համաշխարհային բանկին։
- Պատրաստում, համաձայնեցնում և վարում է պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև վերահսկում է պայմանագրերի կատարման ընթացքը։
- Վարում և պահպանում է գնումների ամբողջական փաստաթղթաշրջանառությունը՝ ապահովելով դրա ճշգրտությունը, ամբողջականությունը և հասանելիությունը աուդիտի և վերահսկողության նպատակներով։
- Ապահովում է տեղեկատվության մուտքագրումը և թարմացումը Համաշխարհային բանկի համապատասխան էլեկտրոնային համակարգերում (STEP/CM) և ծրագրի ներքին հաշվառման համակարգերում։
- Համագործակցում է ծրագրի ֆինանսական, տեխնիկական, իրավաբանական և մոնիթորինգի մասնագետների հետ՝ գնումների գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։
- Պատրաստում է գնումների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ, տեղեկատվական նյութեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
- Մասնակցում է Համաշխարհային բանկի առաքելությունների, ներքին և արտաքին աուդիտների, ստուգումների և մոնիթորինգի գործընթացներին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը։
- Տրամադրում է խորհրդատվություն ծրագրի աշխատակիցներին գնումների ընթացակարգերի և կիրառվող կանոնակարգերի վերաբերյալ։
- Իրականացնում է պաշտոնից բխող այլ հանձնարարություններ, որոնք տրվում են ԾԻԽ ղեկավարի կողմից՝ իր լիազորությունների շրջանակում։
- Պահանջվող կրթություն և որակավորում
· Կրթություն. Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության, կառավարման, ճարտարագիտության կամ այլ համապատասխան մասնագիտությամբ։ Մագիստրոսի աստիճանի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
- Աշխատանքային փորձ.
Պետական համակարգում միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող վարկային և/կամ դրամաշնորհային ծրագրերում գնումների կազմակերպման և իրականացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
Լեզուների տիրապետում. Հայերենի և անգլերենի գերազանց (ազատ) տիրապետում (գրավոր և բանավոր)՝ պաշտոնական գրագրության և զեկույցներ կազմելու հմտություններով:
Այլ գիտելիքներ և հմտություններ
- Armeps գնումների ծրագրերի պարտադիր իմացություն
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային շփման հմտություններ՝ տարբեր շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու կարողությամբ։
- Անկախ աշխատելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և սեղմ ժամկետներում արդյունավետ արդյունքներ ապահովելու կարողություն։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն իրենց դիմումները էլեկտրոնային հասցեին՝ hr@mlsa.am):
Նամակի թեմա (Subject) բաժնում պարտադիր նշել՝ «Գնումների մասնագետ»:
Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝
1. Ինքնակենսագրական (CV/Resume)՝ հայերեն կամ անգլերեն լեզվով, որտեղ հստակ արտացոլված է պահանջվող աշխատանքային փորձը։
2. Կրթության մասին փաստաթուղթ՝ բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի (և միջուկի) պատճենը։
3. Աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր՝ քաղվածք աշխատանքային գրքույկից, պայմանագրերի պատճեններ կամ տեղեկանք նախկին աշխատավայրերից (առկայության դեպքում)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի հուլիսի 27-ը ներառյալ։