1918թ. նոյեմբերի 11-ին իր աշխատասենյակում սպանվել է դաշնակցական սպա Եգոր Տեր-Մինասյանի կողմից:
Հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՀԴ անդամ:
1914-1918թթ. Հայոց Ազգային բյուրոյի կազմում մասնակցել է հայ կամավորական շարժման կազմակերպմանը:
1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարության ստեղծած Արևմտյան Հայաստանի գեներալ – կոմիսարության կոմիսարի առաջին տեղակալ Հ. Զավրյանի խորհրդականն էր, Հայոց Ազգային խորհրդի անդամ: Անդրկովկասի կոմիսարիատում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը (1917թ. նոյեմբեր):
1918թ. հունիսին նշանակվել է առաջին կառավարության ֆինանսների նախարար և արդարադատության նախարարի պաշտոնակատար, իսկ նույն թվականի նոյեմբերի 4-ին նոր կոալիցիոն կառավարությունում ստանձնել է հանրային խնամատարության ու աշխատանքի նախարարի պաշտոնը` միևնույն ժամանակ կատարելով ֆինանսների նախարարի պարտականությունները:
Պատմական ակնարկ
Հայաստանի առաջին հանրապետության երկրորդ կառավարության վերակազմավորման ժամանակ՝ 1918թ. նոյեմբերին, ստեղծվել է Հանրային խնամատարության նախարարությունը, իսկ 1919 թվականի ապրիլի 8-ին վերանվանվել Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարություն: Մինչև 1919թ. հուլիսի 5-ը երկրում մթերքների հայթայթումը և բաշխումը կազմակերպելու աշխատանքով զբաղվում էր Պարենամթերման նախարարությունը: 1919թ. հուլիսի 5-ին վերջինիս լուծարումից հետո այդ գործառույթներն անցան Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարությանը: 1920թ. հունվարի 8–ին նախարարությունը վերանվանվել է Հանրային խնամատարության և վերաշինության նախարարություն: Այն ունեցել է հետևյալ բաժինները` որբանոցային, գաղթականական, աշխատանքի կազմակերպման, բժշկասանիտարական, աշխատանքի պաշտպանության, ճարտարապետական, շինարարական:
1918-1920թթ. ծանր տարիներ էին. 1915թ. եղեռնից և առաջին համաշխարհային պատերազմից հետո հարյուր հազարավոր գաղթականներ ու կարոտյալներ, տևական պատերազմ թուրքերի հետ և այլն: Հայ ժողովուրդը ստացավ դարերով երազած անկախությունը, ստեղծվեց առաջին Հայաստանի Հանրապետությունը ու կանգնեց բազմաթիվ դժվարությունների առաջ: Չնայած այդ ամենին՝ Հանրային խնամատարության ու վերաշինության նախարարությունն իր ներկայացուցիչներն ուներ թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում և հատուկ միջոցներ էր հատկացնում վիրահայության, ադրբեջանահայության կարիքները հոգալու համար: Այդ շրջանում մի նախարարը երբեմն ղեկավարել է մեկից ավելի նախարարություն, քանի որ, բացի հանրապետության ներքին խնդիրներից, առաջանում էին սահմանների պաշտպանության, զենքի ձեռքբերման, արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր: Այդ ժամանակաշրջանի նախարարները հիմնականում ունեցել են բարձրագույն կրթություն, եղել կիրթ ազգային գործիչներ:
Հայաստանի խորհրդայնացումից հետո այդ նախարարներին փոխարինեցին բոլշևիկ ժողկոմները, որոնցից առաջինները գաղափարականացված, բարձրագույն կրթություն ստացած ազգային գործիչներ էին, ովքեր հետագայում ավելի բարձր պաշտոններ զբաղեցրեցին, ապա գնդակահարվեցին 1937թ.:
1920թ. դեկտեմբերի 8-ին նախարարությունը կազմակերպվել է որպես Խնամատարության և վերաշինության կոմիսարիատ, այնուհետև, դեկտեմբերի 21-ին, Սոցիալական ապահովության ժողկոմատ: 1925թ․ մարտի 12-ին վերանվանվել է Աշխատանքի և սոցիալ ապահովության ժողկոմատ: 1946-ին վերակազմվել է ՀՍՍՀ սոցիալական ապահովության մինիստրությունը:
Մինիստրության կազմի մեջ էին կենսաթոշակների ու նպաստների, աշխատանքի տեղավորման և կենցաղի կազմակերպման, վերստուգիչ, վերահսկիչ, բժշկաաշխատանքային փորձաքննության, ֆինանսական, պլանային, կապիտալ շինարարության, վարչատնտեսական բաժինները, կենտրոնական հաշվապահությունը և անհատական կենսաթոշակառուների տեսչությունը:
Մինիստրության ենթակայության ներքո էին կենսաթոշակների և նպաստների հաշվարկման և վճարման, նաև ինֆորմացիոն հաշվողական հանրապետական կենտրոնները, հաշմանդամների, տարեցների և մանկական տուն-ինտերնատները, փորձարարական-արտադրական պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկությունը, բժշկաաշխատանքային փորձաքննության և պրոթեզավորման հիվանդանոցը, հանրապետական, միջշրջանային, շրջանային բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողովները, կույրերի, խուլ-համրերի միավորումները, ժողդեպուտատների շրջանային և քաղաքային սովետների գործկոմների սոցիալական ապահովության բաժինները:
Ետխորհրդային շրջանում՝ 1990թ., ՀՀ սոցիալական ապահովության մինիստրությունը վերակազմավորվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության:
1995թ․ ԱԺ-ի ընտրություններից հետո ՀՀ Նախագահի հրամանագրով փոփոխություն կատարվեց կառավարության կառուցվածքում. նախարարությունը վերակազմավորվեց սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերով նախարարության:
1996թ. ՀՀ Նախագահի հրամանագրով կառավարության կառուցվածքի նոր փոփոխություն տեղի ունեցավ. 1996թ. նոյեմբերի 8-ին նախարարությունը վերակազմավորվեց Սոցիալական ապահովության նախարարության:
2000թ. փետրվարի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, նախարարությունը միաձուլման ճանապարհով վերակազմավորվեց ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության:
2000թ. մայիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նախարարությունը տարանջատման ճանապարհով վերակազմավորվեց ՀՀ սոցիալական ապահովության նախարարության: 2003թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նախարարությունը վերանվանվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Անցումային շրջանի առաջին տարիները անասելի ծանր էին ժողովրդի համար: Չէին վերացել 1988 թ․ հանրապետության տարածքի մեկ երրորդն ավերած և մոտ 25 հազար մարդու կյանք խլած երկրաշարժի հետևանքները, երբ նոր հիմնախնդիրներ գումարվեցին` շրջափակում, բռնի տեղահանվածների ներգաղթ, էներգետիկ ճգնաժամ, գործազրկություն և այլն:
1992 թ․ պաշտոնապես հայտարարվեց, որ հանրապետությունում աղքատությունը 94 տոկոս է: Սա նշանակում է, որ ժողովուրդը հայտնվել էր անելանելի կացության մեջ, իսկ նորանկախ պետության համար շատ դժվար էր միայնակ հաղթահարել սոցիալ-տնտեսական դժվարությունները:
Այդ տարիներին ՀՀ կառավարությունը տնտեսական բարեփոխումներ էր իրականացնում, ընթացքի մեջ էր օրենսդրական դաշտի ձևավորումը: Առաջնահերթությունների շարքում էր մարդասիրական օգնությունը: ՀՀ Նախագահը հանձնարարեց ՀՀ կառավարությանը` ստեղծել մի համակարգ, որը պետք է կազմակերպեր մարդասիրական օգնության հասցեագրված բաշխման աշխատանքները: Ձևավորվեց աշխատանքային խումբ, ներգրավվեցին համապատասխան մասնագետներ, մշակվեց հստակ կանոնակարգ, և ստեղծվեց «Փարոս» համակարգը:
Այդ կառույցն աշխատեցնելու համար ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում ձևավորվեց սոցիալական ծառայությունների ինստիտուտ՝ իր տարածքային կառույցներով, որի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել «Փարոս» համակարգը: Այն կոչված էր ոչ միայն հստակորեն ճշտելու ընտանիքների անապահովության աստիճանը, այլև օպերատիվ և անաչառ կազմակերպելու մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները:
Սոցիալական ծառայությունների ֆինանսավորումը կատարվում էր պետական բյուջեի միջոցների հաշվին: Շահառուներն սպասարկվում էին անվճար: Ծառայությունների աշխատանքները համակարգում, միասնական քաղաքականությունը վարում, ինչպես նաև մեթոդական և կազմակերպչական օգնությունն իրականացնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը:
Մեր նախարարները
Հայաստանի Հանրապետություն (1918-1920թթ.)
Ծնվել է Ղափանի Զեյվա գյուղում, արհեստավորի ընտանիքում: Մահացել է 1919թ. հունվարի 29-ին, Երևանում` բծավոր տիֆից:
ՀՀԴ և Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի անդամ:
Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտել է Ագուլիսի ծխական ուսումնարանը և 1890-ին ընդունվել Շուշիի թեմական դպրոցը: Դաշնակցության ազդեցությունը շատ մեծ էր աշակերտության մեջ, և Արամը իր ընկերների հետ հաճախ էր ըմբոստանում տնօրինության դեմ: Ի վերջո, խռովահույզ ցույցերից հետո, ընկերների հետ վտարվել է դպրոցից և ընդունվել Երևանի թեմական դպրոցը:
1901թ. ավարտել է Երևանի թեմական դպրոցը, մեկնել Բաքու` բանվորության մեջ աշխատելու, ուր և ծավալել է դաշնակցական գործունեություն:
1903թ., եկեղեցական կալվածների գրավման օրերին, Բաքվի կենտրոնական կոմիտեի կողմից ուղարկվել է Գանձակ` ինքնապաշտպանության գործով, ապա` Կարսի շրջան:
1904թ. աշնանը մեկնել է Վան, ուր սկսվել է նրա գործունեությունը Վասպուրականում, որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ:
1911թ. մեկ տարի անց է կացրել Ժնևում, ապա վերադառնալով Վան` ստանձնել է Վասպուրականի դաշնակցության ղեկավարումը: Վասպուրականում նա ամեն ինչ էր` և դպրոց, և մամուլ, և ազգային հաստատություններ, և երիտասարդական շրջաններ, և հարաբերություններ կառավարության հետ և այլն:
Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես ղեկավարել է Վանի հերոսամարտը, որով 1915-ին Վանը փրկվեց ջարդից, և Արամը հռչակվեց նահանգապետ: Դա տևեց չորս ամիս: Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ` թե հակառակորդների, թե կողմնակիցների:
1916-1917թթ. անց է կացրել Թիֆլիսում, մասնակցել է Ազգային բյուրոյի և ՀՅԴ բյուրոյի աշխատանքներին, բայց առավելապես զբաղվել է Վասպուրականի և այլ վայրերի գաղթականների հարցերով:
1917թ. վերջից եղել է Երևանի ազգային խորհրդի փաստացի ղեկավար: Այդ խորհրդի կազմից առանձնացած Հատուկ կոմիտեն վերափոխվեց Վարիչների մարմնի, որի նախագահը և պաշտպանության գործերի վարիչը Արամ Մանուկյանն էր: Նրա արտակարգ կազմակերպական շնորհքի և մեծ կամքի շնորհիվ` Երևանի ուղղությամբ թուրքական նվաճողների հարձակումը ետ է մղվել: Նա Սարդարաբադի հերոսամարտի կազմակերպիչներից էր:
Արամ Մանուկյանը Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության ներքին գործերի և պարենավորման նախարարն էր, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս` 15.11.1918թ.-13.12.1918թ., հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարը: Շատերը Արամին համարում են Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր:
Ծնվել է Թիֆլիսում, մահացել Փարիզում:
Հայ քաղաքական գործիչ, ՀՀԴ անդամ, բժիշկ:
1910-1917թթ.` Թիֆլիսի քաղաքագլուխ, 1914թ.` “Կովկասի քաղաքների միության” (44 քաղաքներ) Կովկասյան կոմիտեի նախագահ:
1915-1917թթ. ընտրվել է Հայոց Ազգային բյուրոյի փոխնախագահ:
1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո` ՀՅԴ անդամ:
1917թ. ղեկավարել է Հայոց Ազգային բյուրոն, մինչև հոկտեմբերը, նախագահել է նույն թվականի մարտ-ապրիլին կայացած հայ քաղաքական կուսակցությունների խորհրդակցությունը, հունիսին մասնակցել է Անդրկովկասյան գյուղացիական համագումարի աշխատանքներին, սեպտեմբեր-հոկտեմբերին` Հայոց Ազգային համագումարի հրավիրմանը և Հայոց Ազգային խորհրդի ստեղծմանը:
1918թ. Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետւթյան ֆինանսների ու պարենի, ապա խնամատարության նախարարն էր, իսկ դեկտեմբերի կեսերից մինչև 1919-ի փետրվարի 7-ը` ՀՀ հանրային խնամատարության ու աշխատանքի նախարարը:
Մասնակցել է Տրապիզոնի, Բաթումի բանակցություններին, հունիսի 4-ին ստորագրել Բաթումի հաշտության պայմանագիրը:
Մուդրուսի զինադադարից հետո Խատիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:
1919թ. օգոստոսից մինչև 1920թ.մայիսը եղել է ՀՀ վարչապետ:
1920թ. բյուրո կառավարության կողմից գործուղվել է արտասահման` Հայաստանի համար ներքին փոխառության և “Ոսկու ֆոնդի” կազմակերպման նպատակով:
1920թ. դեկտեմբերի 2-ին ստորագրել է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը, որից հետո մեկնել է Փարիզ և այնտեղ շարունակել գործունեությունը Հայկական Ազգային պատվիրակության կազմում. սկզբում` որպես փոխնախագահ, ապա` նախագահ, մասնակցել է Լոզանի կոնֆերանսին:
1930թ. գրել է “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” հուշագրությունը:
Ծնվել է Աշտարակի շրջանի Փարբի գյուղում, մահացել 1940թ. հոկտեմբերի 8-ին, Երևանի բանտում:
Սովորել է Աշտարակի տարրական դպրոցում, հետագայում ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը:
1907թ. նշանակվել է Օշական գյուղի ծխական դպրոցի ավագ ուսուցիչ:
1907 թվից` ՀՀԴ անդամ։
1909 թվին ՀՀԴ ղեկավարության առաջարկով տեղափոխվել է Թիֆլիս` “Հորիզոն” թերթին թղթակցելու: Միաժամանակ դասավանդել է Գայանյան օրիորդական դպրոցում:
1912թ. եղել է Էջմիածնի ՀՀԴ կազմակերպության ղեկավար: Հրավիրվել է Երևան` Թեմական և Գայանյան դպրոցներում հայոց պատմություն և գրականություն դասավանդելու:
1914թ. ընտրվել է ՀՀԴ Թիֆլիսի կենտկոմի անդամ։
Թիֆլիսում և Էջմիածնում եղած ժամանակաշրջանում զբաղվել է թարգմանչությամբ և գրել գեղարվեստական գրքեր:
1917թվից` Երևանի քաղաքագլուխ, Հայաստանի Հանրապետության առաջին և երկրորդ խորհրդարանների անդամ:
1918թ.` Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի անդամ, նաև ներքին գործերի նախարարի տեղակալ£
1919թ. փետրվարի 7-ին նշանակվել է հանրային խնամատարության նախարար (1918թ. ապրիլի 8-ից նախարարությունը վերանվանվում է հանրային խնամատարության և աշխատանքի) և այդ պաշտոնը վարել մինչև նույն թվականի հունիսի 24-ը։ Այնուհետև նշանակվել է նաև պարենավորման նախարար, իսկ բոլշևիկյան մայիսյան ապստամբությունից հետո փոխարինել է ներքին գործերի նախարարին: ՀՀ-ի գոյության վերջին ժամանակաշրջանում վարել է նաև Արարատի նահանգի նահանգապետի պաշտոնը: ՀՀ գոյության ամբողջ ժամանակաշրջանում եղել է պառլամենտի պատգամավոր, ներկայացրել ՀՀԴ ֆրակցիան: ՀՀ անկումից հետո անցել է նախկին աշխատանքին` մանկավարժությանը:
1920թ. մարտից` Հայաստանի խորհրդարանի ՀՀԴ խմբակցության նախագահ, իսկ մայիսից նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո 3 անգամ կալանավորվել է։ Վերջին աքսորից վերադարձել է 1937թ., ձերբակալվել նորից և 1938թ. դատապարտվել գնդակահարության, որի կատարումը հետաձգվել է։
1898 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1903 թվականը եղել է համալսարանի հիվանդանոցի համակարգողը, 1907 թվականին եղել է Երևանի հիվանդանոցի տնօրենը։
1914 թվականին նշանակվել է ռազմական հիվանդանոցի ավագ բժշկի օգնական։ 1917-1919 թվականներին եղել է բրիգադայի բժիշկ։
1918 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 1-ը եղել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Խորհրդարանի անդամ։ Նշանակվել է հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի տեղակալ, իսկ 1919 թվականի հունիսի 24-ից օգոստոսի 15-ը զբաղեցրել է նախարարի պաշտոնը։
Ծնվել է 1864թ. Ջալալօղլիում (Ստեփանավան), մահացել է 1933թ. Լիբանանում:
ՀՀԴ անդամ, հասարակական քաղաքական գործիչ:
1893թ.-ին ավարտել է Պետրովյան Ակադեմիան, երկար տարիներ եղել է հայկական գյուղատնտեսության միության նախագահ, ՙԳյուղատնտեսություն՚ պարբերականի խմբագիր: Եղել է Անդրկովկասյան Սեյմի անդամ, Անդրկովկասյան կառավարությունում` մթերքի նախարար:
1918-1919թթ.` Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ:
1918թ.` առաջին խորհրդարանի նախագահ:
1919թ.` Խորհրդարանի փոխնախագահ:
1919թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին` հանրային խնամատարության և աշխատանքի նախարար, այնուհետև` ժողովրդական տնտեսության նախարար:
Ծնվել է նոյեմբերի 17-ին, Շուշիում, մահացել օգոստոսի 1-ին, Թեհրանում:
ՀՀԴ անդամ, բժիշկ, Հայաստանի առաջին և երկրորդ խորհրդարանների անդամ:
Սովորել է Շուշիի ռեալական դպրոցում, պատանեկան տարիքից անդամակցել է ՀՀԴ աշակերտական խմբերին, մասնակցել կուսակցական մի շարք կարևոր ձեռնարկների: Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է Ղարաբաղի ինքնապաշտպանության գործին:
1906թ. Բաքվում մեկ տարի աշխատել է նավթարդյունաբերական մի ընկերությունում` իբրև գործակատար:
1907թ. մեկնել է Շվեցարիա և սովորել Ժնևի բժշկական համալսարանում` մասնակցելով նաև ՀՀԴ ուսանողական միության աշխատանքներին, անդամակցել է ՙՈւսանող՚ հանդեսի խմբագրական կազմին, օգնել ՙԴրոշակ՚-ի հրատարակությանը:
1912թ. ավարտել է ուսումը, վերադարձել Շուշի` դոկտորի աստիճանով, ապա մեկնել է Պետերբուրգ, աշխատել Օբուխովի հիվանդանոցում` միաժամանակ պատրաստվելով պետական քննության, Ռուսաստանում բժշկությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար:
1913թ. ՀՀԴ Ռուսաստանի ուսանողական խորհրդի կողմից ընտրվել է ՀՀԴ Ընդհանուր ժողովի պատգամավոր:
1914թ. աշխատել է Խարկովի Տրուդովսկու հիվանդանոցում, մասնակցել պետական քննություններին, ստացել համապատասխան վկայական բժշկական ազատ գործունեության համար:
1915թ. կամավորական գնդերի հետ շարժվել է դեպի Վան` իբրև գնդի գլխավոր բժիշկ: Վանի գրավումից հետո մասնակցել է հիվանդանոցներ հիմնելու աշխատանքին, աշխատել է ժամանակավոր կառավարությունում, նշանակվել առողջապահության բաժնի պետ, քաղաքապետության անդամ: Վանի նահանջից հետո պարգևատրվել է Գևորգյան Խաչով և մեդալով` իր խնամքին հանձնված վիրավորների և հիվանդների փոխադրության գործը անձնազոհությամբ կատարելու համար:
1917թ. ամբողջովին նվիրվել է քաղաքական գործունեությանը, Հայոց Ազգային ժողովի անդամ, ՙՔաղաքների Միության՚ մեջ կատարել է իր ստանձնած պարտականությունները, Սեյմի կազմավորումից հետո մասնակցել է ընտրապայքարին` որպես ԿԸՀ անդամ:
1918թ. մեկնել է Պոլիս, իբրև ՀՀ կառավարության խորհրդական:
1919թ. հոկտեմբեր 31-ից 1920թ. մայիս 5-ը` հանրային խնամատարության և աշխատանքի, ապա` հանրային խնամատարության և վերաշինության նախարար: Այնուհետև, մինչև 1920թ. սեպտեմբերը, նույն նախարարությունում աշխատել է նախարարի պաշտոնակատար:
1920թ. Ղարաքիլիսայում մասնակցել է բոլշևիկյան ապստամբության ճնշնամը, աշնանը, հայ թուրքական պատերազմը սկսվելուն պես, ուղարկվել է Կարս` որպես կառավարության լիազոր, հոկտեմբերին գերի է ընկել թուրքերին, մի տարի անցկացրել բանտերում` Կարսում ու Կարինում:
1921թ. հոկտեմբերին, ազատվելով գերությունից, մեկնել է Իրան` Թավրիզ, ուր հետագայում փոխադրվել են կինն ու երեխան:
1928թ. փոխադրվել է Թեհրան, նշանակվել ՙՓահլավի՚ զինվորական հիվանդանոցի մեկ բաժանմունքի վարիչ, աշխատել մինչև 1938-ը:
1943թ. սեպտեմբերին անակնկալ ձերբակալվել է Իրան ներխուժած խորհրդային ուժերի պահանջով, ազատվել 1945-ի հունիսին:
1959թ. օգոստոսի մեկին Թեհրանում մահացել է սրտի հիվանդությունից:
Մասնագիտությամբ` քիմիկոս, հասարակական, պետական, ազգային-քաղաքական գործիչ, ՀՀԴ անդամ: Ապրել է Բաքվում, մասնակցել հայկական ազգային կյանքին:
1918թ. ընտրվել է Բաքվի Ազգային խորհրդի անդամ, որի կողմից գործուղվել է Պարսկաստան՝ անգլիացիների հետ բանակցելու Բաքվի ճակատագրի վերաբերյալ։ 1918թ. վերջերին` Հայաստանի անկախության հաստատումից հետո, տեղափոխվել է Երևան£
1919-1920թթ. ընտրվել է ՀՀԴ կուսակցության բյուրոյի անդամ:
1919-1920թթ.` պառլամենտի պատգամավոր։
08.1919.–05.1920թթ. եղել է ֆինանսների ու պարենավորման նախարար:
05.1920–12.1920թթ.` խնամատարության և վերաշինության նախարար:
1920թ. դեկտեմբերին Երևանից հեռացել է, բնակվել է Ռումինիայում՝ Բուխարեստում։
Ծնվել է 1884 թվին:
Իրավաբան, Նոր Նախիջևան դաշնակցական կազմակերպության ղեկավար:
1919թ. հունիսից` Հայաստանի խորհրդարանի անդամ:
1920 թ. ամռանը մասնակցել է Մոսկվայում և Երևանում տեղի ունեցած հայ-ռուսական բանակցություններին:
1920թ. նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարն էր, հանրային խնամատարության և վերաշինության նախարարի պաշտոնակատարը:
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (1920-1990թթ.)
Ծնվել է Թիֆլիսում, անհիմն բռնադատվել ու գնդակահարվել է, հետագայում արդարացվել է:
Հայաստանի կոմկուսի գործիչ, 1916թվից` ՌՍԴԲԿ անդամ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սովորել Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետում:
1915-1916թթ. մասնակցել է Վաղաշապատում գործող բոլշևիկյան խմբի աշխատանքներին: Եղել է Սարատովի լուսավորության կոմիսար:
1920թ. ընտրվել է ՌԿ(բ) Հայաստանի կոմիտեի ՀԿԿ արտասահմանյան բյուրոյի անդամ:
1920-1921թթ., Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, ՀԽՍՀ սոցիալական ապահովության ժողկոմ, ապա` ներքին գործերի ժողկոմ:
1923-1925թթ. աշխատել է Վրաստանի Կենտրոնական Կոմիտեի ապարատում:
1925-1928թթ.` Մոսկվայում Պրոֆինտերնի կազմբաժնի վարիչ: Մասնակցել է արհմիութենական միջազգային շարժմանը:
1926-1930թթ.` ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար:
1931-1934թթ.` ՀամԿ(բ)Կ Ղրիմի մարզկոմի առաջին քարտուղար և Պրոֆինտերնի պատասխանատու քարտուղար:
Եղել է Մոսկվա-Կուրսկ երկաթուղու քաղբաժնի պետ:
Ծնվել է Հայաստանի Համամլու (Սպիտակ) գյուղում, սոցիալ-դեմոկրատ հնչակյան ընտանիքում, անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել:
Կուսակցական և պետական գործիչ, լրագրող, հրապարակախոս: ՌՍԴԲԿ անդամ 1913 թվից:
1912թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ընդունվել Կիևի առևտրի ինստիտուտ տնտեսագիտության բաժինը:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քարոզչակազմակերպչական աշխատանք է տարել արևմտյան ռազմաճակատի և Սիբիրի պահեստազորի զինվորների շրջանում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է ՌԽՖՍՀ ազգությունների գործերի ժողկոմատում,1918թ. սեպտեմբերից` Կարմիր բանակի մատակարարման բնագավառում:
1913թ. աշխատել է ուսանողական սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ (բոլշևիկյան ֆրակցիայում): Նույն թվին Տառաս Շևչենկոյի 100-ամյակի կապակցությամբ գործադուլին և միտինգին մասնակցելու ժամանակ ծեծվել և ձեռբակալվել է:
1914թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ուսանողական ժողովներին ելույթներ է ունեցել հայ կամավորական շարժումների դեմ:
1915թ. ուսանողության հավաքագրման ժամանակ ընդունվել է ենթասպաների ուսումնարան, ապա ուղղարկվել պահեստի գունդ, իսկ այնտեղից` ռազմաճակատ:
1919թ. վերջին տեղափոխվել է Թիֆլիս, մասնակցել ՙՊահակ՚, ՙՆոր ուղի՚ թերթերի հրատարակմանն ու խմբագրմանը, ապա անցել Հայաստան:
1920թ. դեկտեմբերին վերադարձել է Հայաստան, նշանակվել ՀԽՍՀ սոցապ ժողկոմ, ապա` լուսավորության ժողկոմ:
1921թ. ամռանը եղել է Զանգեզուրի արտակարգ կոմիսար: Վարել է տարբեր պաշտոններ` ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար, նախագահության անդամ, 1928թ.` Փարիզի ՙԵրևան՚ հայկական թերթի խմբագիր, Հայաստանի Գրողների միության առաջին նախագահ, ՙՆոր ուղի՚ հանդեսի խմբագիր, Երքաղխորհրդի նախագահ և այլն:
1932թ. նշանակվել է ՙՀայկական խորհրդային հանրագիտարանի՚ գլխավոր խմբագիր:
1934-1935թթ. և 1935 -1936թթ. ուսումնական տարիներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի լենինիզմի և կուսակցության ամբիոնը և դասախոսել այնտեղ:
1936թ. օգոստոսի 10-ին վտարվել է կոմկուսից` կենտկոմի անդամների ճնշող մեծամասնության քվեարկության արդյունքում:
Ծնվել է Բաքվում, մահացել՝ Թիֆլիսում:
Պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական սովետական աշխատող:
11 տարեկանից աշխատել է ծխախոտի գործարանում, ընդունվել է երկդասարան դպրոց,14 տարեկանում ավարտել է և աշխատել գրաշար, ընդունվել բանվորական խմբակ:
1895թ. ձերբակալվել է հակակառավարական թռուցիկներ տպելու համար:
1901թ. Բաքվում կազմակերպված սոցիալ-դեմոկրատական խմբակի անդամ էր:
1902թ. ընդունվել է ՌՍԴՌԿ շարքերը, մեկ տարի հետո ձերբակալվել անլեգալ տպագիր նյութեր պահելու համար: Վեց ամիս բանտում մնալուց հետո աքսորվել է Միջին Ասիա:
1904թ. Աշխաբադում մասնակցել է էսեռական ոչ մեծ խմբակի աշխատանքներին, ինչի հետևանքով այն դարձել է սոցիալ – դեմոկրատական ուղղվածության:
1905թ. Ձերբակալվել է և երկու տարի ազատազրկվել, վերադարձել Բաքու: Հետագայում` 1910թ., 1913թ., 1915թ., նորից ձերբակալվել է հեղափոխական գործունեության համար:
1918թ. Ստ.Շահումյանի հանձնարարությամբ ղեկավարել է Բաքվի տպագրական արդյունաբերությունը:
1921թ. գործուղվել է Հայաստան, ապրիլից մինչև 1923թ. եղել ՀԽՍՀ սոցապ ժողկոմ. ՀԱՄԽ-ի նախագահ, կոմկուսի կենտկոմի անդամ:
Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո տեղափոխվել է Թիֆլիս և նշանակվել ՍՍՀՄ հաղորդակցության ճանապարհների ժողկոմատի Անդրկովկասյան երկաթուղու լիազորի տեղակալ, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը:
Ծնվել է Կիրովաբադում, գնդակահարվել հակահեղափոխական գործունեության պատճառով:
Ութ տարի աշխատել է դեղագործ: 1917թվից` կոմկուսի անդամ:
1904-1911թթ. սովորել է Կիրովաբադի միջնակարգ դպրոցում, վեց դասարան:
1917թ. Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետում հանձնել է դեղագործության քննություն, ստացել դեղագործի օգնականի աստիճան:
1916-1917թթ. Պարսկաստանի և Թուրքիայի Խոյ, Բայազետ, Վան քաղաքների ՙՔաղաքների միությունում՚` Կովկասյան ռազմաճակատ, դեղատան տնօրեն, դեղագործ:
1920թ. հունիս-դեկտտեմբեր ամիսներին Կիրովաբադում արհմիությունների բյուրոյի նախագահն էր: Այնուհետև` մինչև 1922թ. հունիսը, Հայաստանի արհմիությունների խորհրդի նախագահի տեղակալ:
1921թ. փետրվարից հունիս Ղամառլուի ռազմաճակատում, դաշնակների դեմ, Հայաստանի հեղկոմի կողմից նշանակվել էր բանակի պարենի պատասխանատու:
1922-1923թթ.` աշխատանքի ժողկոմի տեղակալ:
1923-1928թթ.`ՀԽՍՀ աշխատանքի և սոցապ ժողկոմ:
1928-1931թթ.` պետպլանի նախագահի տեղակալ:
1931թ.` պետպլանի նախագահ:
1931-1933թթ.` Ղափանի շրջգործկոմի նախագահ:
1933-1935թթ.` Ալավերդու պղնձի կոմբինատի տնօրեն:
1935թ.` տեղական արդյունաբերության ժողկոմ:
1937 թվին հեռացվել է ժողկոմի պաշտոնից, կուսակցության շարքերից:
Ծնվել է Դիլիջանի գավառի Չայքենդ գյուղում: Գնդակահարվել է:
1907-1911թթ. սովորել է Դաշքեսանի գյուղական երկդասյա դպրոցում:
1911-1917թթ. աշխատել է Բաքվի նավթահանքերում:
1917թ. ընդունվել է բոլշևիկյան կուսակցության շարքերը:
1918թ. կատարել է կուսակցական և խորհրդային աշխատանք Բաքվի կոմունայում:
1919թ. բնակվել է ծննդավայրում:
1920թ. Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո վերադարձել է Ադրբեջան և նշանակվել Գյանջայի միլիցիայի պետ, ապա` Շամխորի գավառի գործկոմի նախագահ:
1921թ. հուլիսին ուղարկվել է Հայաստան և նշանակվել ներքին գործերի ժողկոմի տեղակալ:
1922թ. ապրիլից 1927թ. օգոստոսը աշխատել է Հայկոմկուսի կենտկոմի թուրքսեկցիայի վարիչ, ապա, մինչև 1928թ. մայիսը, ազգային փոքրամասնություննէրի բաժնի վարիչ:
1928թ. մայիսից մինչև 1929թ. մարտը եղել է ՀԽՍՀ սոցապ ժողկոմ:
1929թ. մարտին գործուղվել է Ադրբեջան և այնտեղ վարել տարբեր պաշտոններ:
1923-1929թթ. եղել է ՀԽՍՀ կենտգործկոմի անդամ:
Ծնվել է Թիֆլիսում:
Ազգությամբ` թուրք, կրթություն չունի, մինչև 1914թ.` ներկարար, 1906թ. հոկտեմբերից` կոմկուսի անդամ:
1907թ. Պարսկական հեղափոխության ժամանակ եղել է ագիտատոր և զենք է մատակարարել Պարսկաստան:
1907-1908թթ. միապետության դեմ ագիտացիայի համար մի քանի անգամ ձերբակալվել է:
1917-1920թթ. ԱԴԱԼԵՏ բոլշևիկյան ֆրակցիայի քարտուղարն էր:
1925-1927թթ. ղեկավարել է ոչխարաբուծական կոոպերատիվ Թիֆլիսում:
1927-1928թթ.` Վրաստանի Գերագույն դատարանի անդամ:
1928-1929թթ.` Վրաստանում Անդրկովկասի պետական առևտրի գործերի բաժնի վարիչ:
1929-1932թթ.` Հայաստանի աշխատանքի և սոցապ ժողկոմ:
1936թ. իր մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է .ՙՀՍԽՀ Աշխատանքի Դրոշ՚ շքանշանով:
1929-1937թթ. եղել է ՀՍՍՀ Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամ, պլենումի անդամ:
1938թ. հեռացվել է կուսակցության շարքերից, ձերբակալվել որպես ժողովրդի թշնամի, հակահեղափոխական:
1940թ. ազատվել է գործի կարճման պատճառով:
Ծնվել է Շուշիում: Գնդակահարվել է:
Բանվոր-փականագործ, 1917թ.` կոմկուսի անդամ, աշխատել է դարբնի աշակերտ, հետո` փականագործի:
1897թ. տեղափոխվել է Բաքու, փականագործ աշխատել տարբեր արտադրություններում:
1903թ. ընդունվել է հնչակյան կուսակցության շարքերը, բայց երկու տարի հետո իր մի քանի ընկերների հետ ընդունվել է անարխիստ–կոմունիստների շարքերը: Այդ կազմակերպության մեջ տարիուկես աշխատելուց և ութ ահաբեկչություն կատարելուց հետո (այդ թվում` անձամբ սպանել է Բաքվի նախկին քաղաքապետ Ժգենիային): 1907թ., ընդունվել է բոլշևիկների շարքերը, ընտրվել կուսակցության շրջկոմի անդամ, զբաղվել Պարսկաստանից գաղտնի գրականություն և թռուցիկներ բերելով:
1913թ. անհայտ պատճառով դուրս է մնացել կուսակցությունից, 1917թ. նորից ընդունվել է կոմկուսի շարքերը և Բաքվում կարմիր գվարդիայի կազմում ակտիվորեն մասնակցել քաղաքացիական պատերազմին: Այդ ժամանակից կուսակցության հանձնարարությամբ մեծ գումարներ է տեղափոխել և զբաղվել հակահետախուզական աշխատանքով:
1920թ. Լենինականում մասնակցել է Մայիսյան ապստամբությանը, ձերբակալվել մինչև սովետական կարգերի հաստատումը: Ընտրվել է Լենինականի ԴԵՊՕ-ի տեղկոմի նախագահ, աշխատել մինչև 1925թ.:
1925թ. տեղափոխվել է Երևան, աշխատել, քիմտրեստում` նախագահի տեղակալ, հետո` մեխանիկական գործարանի տնօրեն: Աշխատել է Ձորագեսում, Քանաքեռգեսում:
1933թ. նշանակվել է աշխատանքի և սոցապ ժողկոմ, աշխատել է 1935թ. դեկտեմբերը:
1935թ. դեկտեմբերից` ՙԳաստրոնոմ՚ խանութի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն:
1929թ.` Լենինականի քաղխորհրդի անդամ:
1935 թվից` Երևանի քաղխորհրդի անդամ:
1926-1932թթ.` Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ, Կենտկոմի բյուրոյի անդամ:
1927-1935թթ.` Անդրկովկասի ԿԸՀ անդամ:
1927 թվից` Հայաստանի ԿԸՀ անդամ:
Ծնվել է Արտաշատի շրջանի Բուրաստան գյուղում:
1914թ. սովորել է գյուղի երկդասարանոց դպրոցում:
1922թ. ընտրվել է գյուղսովետի նախագահ:
1924թ. կամավոր մտել է Կարմիր բանակի շարքերը:
1925թ. նշանակվել է Արտաշատ ավանի գինու գործարանի տնօրեն: Նույն թվի սեպտեմբերին ուղարկվել է Երևան` սովկուսդպրոց, որն ավարտել է 1926թ.: Նույն թվին նշանակվել է Բուրաստանի ենթաշրջանի կուսբջիջների միավորման քարտուղար:
1927թ. Երևան, պահածոների գործարանում զբաղեցրել է տարբեր պաշտոններ` մինչև տնօրեն և կուսբյուրոյի քարտուղար:
1931թ. վերջին Կենտկոմի կողմից գործուղվել է Կիևի սննդի ինստիտուտ, որտեղից ուկրաիներեն չիմանալու պատճառով, տեղափոխվել է Արմավիրի պտուղբանջարային ինստիտուտ: Ընտանեկան հանգամանքներից ելնելով` ուսումը կիսատ է թողել 1933թ. մարտին:
1933թ. մարտին ուղարկվել է սահմանապահների ջոկատ, նույն տարվա հոկտեմբերին նշանակվել ԿԸՀ-ի պատասխանատու ինստրուկտոր:
1934թ. ընտրվել է Երևանի ծխախոտի ֆաբրիկայի քարտուղար, աշխատել մինչև 1936թ. դեկտեմբերը: Դեկտեմբերից նշանակվել է Ստալինյան շրջխորհրդի նախագահի տեղակալ:
1937թ. օգոստոսի 1-ին նշանակվել է Երևանի պահածոների գործարանի տնօրեն, նույն թվի հոկտեմբերի 27-ին` ՀՍՍՀ սննդի արդյունաբերության ժողկոմ:
1938թ. փետրվարին նշանակվել է ՀԽՍՀ աշխատանքի և սոցապ ժողկոմ: Մինչև 1952թ. աշխատել է աշխատանքի և սոցապ մինիստր: Եղել է ՀԽՍՀ Գերագույն սովետի առաջին գումարման դեպուտատ:
1947-1950թթ.` Երևանի քաղաքային սովետի դեպուտատ:
1952թ. հունիսի 21-ին խիստ նկատողությամբ հանվել է պաշտոնից:
1952թ. օգոստոսի 7-ին նշանակվել է Երևանի շրջգործկոմի նախագահի տեղակալ:
1954թ. դեկտեմբերի 25–ին նշանակվել է Երևանի աշխատավորների դեպուտատների Կիրովի շրջսովետի գործկոմի նախագահի պաշտոնակատար:
1960-1961թթ.` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության ընդունարանի պետ:
1961թվից` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության գրասենյակի պետ:
1965թ. անցել է կենսաթոշակի:
Ծնվել է Ղարսի շրջանի Ղարս գյուղում, մահացել Երևանում:
Սովետական Միության Հերոս է, 1925 թվից` կոմունիստական կուսակցության անդամ:
1920-1925թթ. մասնակցել է Մայիսյան ապստամբությանը, ծառայել Կարմիր բանակում:
1925-1928թթ. աշխատել է ՀԽՍՀ–ում, կոոպերացիայի ու հասարակական սննդի բնագավառում:
1928-1930թթ. եղել է Երևանի բանվորական կոոպերատիվի արտադրության բաժնի պետ:
1930-1933թթ. զորակոչվել է բանակ` որպես Հայաստանի հրաձգային գնդի վաշտի հրամանատար:
1933-1937թթ. եղել է Երևանի զինառևտրի բաժնի պետ:
1937-1940թթ. եղել է Երևանի գլխավոր գաստրոնոմի առևտրի բաժնի տնօրեն:
1940-1945թթ. զորակոչվել է բանակ` վաշտի հ?ամանատար, գնդի հրամանատար, ավարտել է ռազմական ակադեմիան, վիրավորվել, պարգևատրվել զանազան շքանշաններով:
1945-1946թթ.` Երևանի քաղսովետի բաժնի վարիչ:
1946-1946թթ.` ՀԽՍՀ առևտրի մինիստրի տեղակալ:
1946-1948թթ.` սովորել է կուսակցական դպրոցում:
1948-1952թթ.` աշխատել է ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրի տեղակալ:
1952-1961թթ.` ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստր:
1961-1975թթ.` աշխատել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդում` խորհրդական:
Չորս անգամ ընտրվել է ԳԽ պատգամավոր` 1947թ.. 1951թ., 1955թ., 1959թ.:
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգի Մուշի գավառի Դուգնուկ գյուղում, երկրագործի ընտանիքում, մահացել Երևանում 1993թ. ապրիլի 25-ին:
1914թ., առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո, ստիպված է եղել գաղթել Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Ն. Ախտայի շրջանի Արզական, այնուհետև` Բջնի գյուղում։
1920-1926թթ.` կոմերիտմիության անդամ։ Ընտրվել է Հայաստանի կոմերիտմիության շրջանային և կենտրոնական կոմիտեի անդամ։
1925-1926թթ. սովորել է Երևանի կուսակցական դպրոցում։
1926 թվից` ՀԿ(բ)Կ անդամ։
1926-1927թթ.` ՀԿ(բ)Կ Ախտայի շրջկոմի հրահանգիչ։
1927թ. Թիբլիսիում ընդունվել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1931թ.։ Վերադառնալով Հայաստան` աշխատել է նախ` Թալինի, Աշտարակի, ապա` Ղամարլուի (Արտաշատի) կուսշրջկոմներում` որպես կազմհրահանգչական բաժնի վարիչ, երկրորդ քարտուղար։
1934-1939թթ. աշխատել է որպես ՀԿԿ Կիրովականի շրջկոմի երկրորդ, ապա` առաջին քարտուղար։
1939թ. ապրիլին նշանակվել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի կազմակերպչական-հրահանգչական բաժնի վարիչ։ 1940թ. փետրվարին ազատվել է աշխատանքից, որից հետո դասավանդել է Երևանի պետհամալսարանում։
1941-1945թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
Պարգևատրվել է “Հայրենական պատերազմի առաջին աստիճանի” երկու շքանշաններով (1944թ. և 1945թթ.), “Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի” (1944թ.), “Կարմիր աստղ” (1943թ.) շքանշաններով, “Կովկասի պաշտպանության համար”, “Քյոնիքսբերգի գրավման համար”, “Գերմանիայի դեմ հաղթանակի համար” մեդալներով։
Զորացրվելուց հետո, 1945-1954թթ., աշխատել է որպես Էջմիածնի Հ. Բաղրամյանի անվան սովխոզի դիրեկտոր։
1953թ. վերջին, Հայաստանի ղեկավարության փոխվելուց հետո, վերադարձել է Երևան: Հետագա 20 տարվա ընթացքում նա Հայաստանի կառավարության անդամ էր։
1954թ. Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում սովխոզը իր նվաճումների համար պարգևատրվել է ավտոմեքենայով, իսկ ինքը` ցուցահանդեսի ոսկե մեծ մեդալով։
1955թ. հունվարից աշխատել է որպես Հայկական ԽՍՀ պետական վերահսկողության մինիստրի տեղակալ, իսկ 1956-1958թթ.` մինիստր։
1958-1961թթ. Սովետական վերահսկողության հանձնաժողովի նախագահն էր:
1961-1974թթ.` սոցիալական ապահովության մինիստր:
1938թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին, 1959թ.` հինգերորդ և 1963թ.` վեցերորդ գումարումների դեպուտատ։ Տարբեր տարիների եղել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամության թեկնածու, վերստուգիչ հանձնաժողովի անդամ, ինչպես նաև Հայաստանի Արհմիությունների խորհրդի անդամ։
1967թ. և 1971թ. պարգևատրվել է “Աշխատանքային կարմիր դրոշի” երկու շքանշաններով:
1974 թվից անհատական թոշակառու էր։
Ծնվել է Թումանյանի շրջանի Սանահին գյուղում:
1945 թվից` կոմունիստական կուսակցության անդամ, սկզբնական կրթությունը ստացել է Երևանի Կրուպսկայայի անվան դպրոցում, ապա ուսումը շարունակել Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան դպրոցում: Այն ավարտել է 1935թ.:
1936թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը:
1941թ. ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը և զորակոչվել սովետական բանակ:
1942թ. հունվարին ծանր վիրավորվել է, դարձել հաշմանդամ և զորացրվել: Աշխատանքի է անցել Ալավերդու պղնձարջասպի գործարանում:
1943թ. աշխատել է Թբիլիսիի Միկոյանի անվան միսկոմբինատի տեխնոլոգ, ապա աշխատել է օրգանաթերապևտիկ պրեպարատների գործարանում:
1950թ. տեղափոխել է Երևան, աշխատանքի անցել Կիրովի անվան քիմիական կոմբինատում:
1955թ. ընտրվել է կոմբինատի կուսկոմի քարտուղար:
1963թ. ընտրվել է կուսակցության Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, աշխատել մինչև 1974թ.:
1974թ. նշանակվել է ՀԽՍՀ սոցապ մինիստր, աշխատել մինչև 1985թ.:
1956-1973թթ. անընդմեջ ընտրվել է Երևանի քաղսովետի և Լենինյան շրջսովետի դեպուտատ:
1975թ., 1980թ., 1985թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ
Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում:
1957-1962թթ.
Սովորել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում:
1962-1969թթ.
Աշխատել է Երևանի կաշվե գործարանում, որպես տեղամասի վարպետ:
1965 թ.
Դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ:
1966-1970թթ.
Վերապատրաստվել է Մոսկվայի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտում և ստացել ինժեներ-կաշվեգործի որակավորում:
1969-1970թթ.
Աշխատել է Երևանի Շահումյանի անվան կաշվե արտադրական միավորման տեխնիկական վերահսկողության բաժնի պետ:
1970-1976թթ.
Եղել է նույն միավորման կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար:
1974-1977թթ.
Սովորել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցում (ներկայումս` հասարակական գիտությունների ակադեմիա):
1976-1982թթ.
Եղել է Հայաստանի տեքստիլ և թեթև արդյունաբերության աշխատավորների հանրապետական արհմիութենական կոմիտեի նախագահ:
1982-1985թթ.
Եղել է Հայաստանի հանրապետական արհմիութենական խորհրդի քարտուղար:
1985-1990թթ.
Աշխատել է Հայաստանի սոցիալական ապահովության նախարար:
1990թ.
Ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, գլխավորել սոցիալական հարցերի ենթահանձնաժողովը:
1995-1997թթ.
Աշխատել է Ռուսաստանի երկրաբանական փորձաքննության գլխավոր տնօրենի տեղակալ սոցիալական հարցերով:
2000-2006թթ.
Աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն:
2006 թ.-ից
Աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական:
Նարինե Բալայանը պետական աշխատանքը համատեղել է հասարակական գործունեության հետ:
1983-1991թթ.
Եղել է Ասիական և Աֆրիկական երկրների համերաշխության սովետական կոմիտեի նախագահի տեղակալ:
1992 թ.-ից
Եղել է ՙԱպավեն՚ հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ (գթության և առողջության հիմնադրամ):
Պարգևատրվել է “Ժողովուրդների բարեկամության”, “Պատվո նշան” շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով,շնորհակալագրերով: Ստացել է միջազգային կազմակերպությունների կողմից տրված հավաստագրեր:
Ամուսնացած է, ունի երկու որդի, չորս թոռնիկ:
Նարինե Բալայանի նախարար և պատգամավոր եղած ժամանակահատվածում կառուցվել են մի շարք շինություններ` Խուլ-համրերի մշակույթի և սպորտի պալատը, Խարբերդի մանկատունը, Պրոթեզավորման Գերմանական կենտրոնը, Կարմիր Խաչի միջազգային սպինալ կենտրոնը, Բժշկական վերականգնողական կենտրոնը “Արտմեդ”, Քիթ-կոկորդ-ականջի հիվանդանոցը, Պատերազմի և աշխատանքի վետերանների տուն-ինտերնատը և մի շարք արտադրական ձեռնարկություններ կույրերի և խուլերի համար:
Հեղինակ է մի շարք աշխատանքների. 1987թ.` “Սոցիալական ապահովության նորմատիվ ակտեր” ժողովածու, 1998թ.` “Գթության և առողջության հայկական հիմնադրամի գործունեությունը 1992-1997թթ.” գիրք, 2002թ.` “Սոցոլոգիա” ուսումնական օժանդակ ձեռնարկ (համահեղինակ), 2003թ.` մեթոդական ուղեցույց “Տարեցների և հաշմանդամների հետ աշխատող սոցիալական աշխատողների համար”, 2004թ.` մեթոդական ուղեցույց “Երեխաների և նրանց ծնողների հետ տարվող սոցիալական աշխատանքը”, 2005թ.` “Սոցիալական աշխատանքն ընտանիքում” մեթոդական ուղեցույց:
ՀՀ նախագահի 2010թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա և անբասիր պետական-հասարակական գործունեության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Միսակի Բալայանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:
Հայաստանի Հանրապետություն (1990 թվականից)
Ծնվել է 1951 հունվարի 7-ին, Գյումրիում:
1957-1967թթ. սովորել է Գյումրիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում:
1968-1974թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1974-1987թթ. աշխատել է ՀԽՍՀ սոցիալական ապահովության նախարարությունում` որպես տեսուչ, ավագ տեսուչ, առաջատար տեսուչ:
1981-1983թթ. հրամանագրվել է որպես Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտի (Մոսկվա) սոցիալական և աշխատանքային իրավունքի ամբիոնի հայցող:
1987-1990թթ. ՀԽՍՀ ԳԽ նախագահության ներման բաժնում աշխատել է ավագ ռեֆերենտ, ապա իրավաբանական բաժնում` ավագ հրահանգիչ:
1990թ. սեպտեմբերի 20–ին ՀՀ ԳԽ որոշմամբ նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար, 1995թ հոկտեմբերից մինչև 1997թ. օգոստոսը եղել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ:
1999թ. հունվարի 23–ից մինչև 2000թ. փետրվարը եղել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական, ապա միաժամանակ, ՀՀ Գլխավոր դատախազության քարտուղարության պետ:
1999թ. մարտի15–ին ստացել է արդարադատության 2–րդ դասի խորհրդականի դասային կոչում:
2000թ. փետրվարի 21–ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սոցապ նախարարի տեղակալ, իսկ 2000թ. հուլիսի17–ից` ՀՀ սոցապ նախարարի առաջին տեղակալ:
1990-1995թթ. Ա.Եսայանի անմիջական ղեկավարությամբ ստեղծվել են ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը (ներկայումս` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ), զբաղվածության և սոցիալական ծառայությունները, մշակվել և ՀՀ Ազգային ժողովի ու ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել100–ից ավելի օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, մշակվել ու իրականացվել են ազատ շուկայի անցման պայմաններում սոցիալական քաղաքականության հայեցակարգը, 1992-1995-թթ` սոցիալական քաղաքականության ծրագիրը: Եղել է կարիքավորության որոշման ՙՓարոս՚ համակարգի գաղափարախոսն ու ներդրման համակարգողը: Մոտ հարյուր հոդվածի հեղինակ է:
1993թ. նոյեմբերից Ա.Եսայանի անմիջական նախաձեռնությամբ Հայաստանը դարձել է Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ:
1993 թվից ՙՀայաստանի մանկատների հիմնադրամի՚ համանախագահն է:
1997 թվից ղեկավարում է սոցիալական երկխոսության և աջակցության ՙՀրապարակ՚ հասարակական կազմակերպությունը:
1999թ. եղել է ՄԱԿ-ի Զարգացման գործակալության անկախ փորձագետ և տվել է հանրապետության անցած հինգ տարիների սոցիալական վիճակի գնահատականը, հատկապես աղքատության հաղթահարման խնդիրներում, որը 2000թ. Բրազիլիայում աշխարհի բոլոր ՄԶԶ զեկույցների մեջ ճանաչվել է առաջինը և ստացել չորս մրցանակներից երկուսը:
1999թ. նոյեմբերից ՙSOS մանկական գյուղեր՚ բարեգործական հիմնադրամի նախագահն է:
1998-2000թթ. ղեկավարել է ՀՕՖ-ի կողմից իրականացվող անչափահաս երեխաների մուրացկանության դեմ պայքարի ծրագիրը:
2001 թվից ՀՀ կառավարության ԱՀՌԾ աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ է, ղեկավարել է ԱՀՌԾ տեխնիկական առաջադրանքի մշակման խումբը:
ՀՀ Նախագահին կից մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման և ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովների անդամ է:
Ամուսնացած է:
Ծնվել է 1948թ.:
1967թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 1973թ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:
1973-1990թթ. աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ճարտարապետական եւ հատակագծման վարչությունում` որպես ինժեներ, գլխավոր ինժեներ, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի տեղակալ, միաժամանակ ղեկավարել է Երևանի քաղաքաշինական խորհրդի ինժեներական հարցերի հանձնաժողովի աշխատանքը:
1990թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1991թ.` Երևանի Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ:
1993թ. նշանակվել է ՀՀ պետական նախարար և կոորդինացրել վարչատարածքային կառավարման մարմինների, սոցիալական ապահովության նախարարության, փախստականների հարցերի պետական կոմիտեի, կենսաթոշակային հիմնադրամի աշխատանքները` միաժամանակ ղեկավարելով ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի, ՀՀ կառավարության և ՀՀ Գերագույն խորհրդի կապի ապահովման, ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների գործունեության, անչափահասների և երիտասարդների հարցերի ու թմրամոլության և թմրաբիզնեսի դեմ տարվող աշխատանքների հանձնաժողովների գործունեությունը:
1995-1996թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ:
1993-1997թթ., ակտիվորեն համագործակցելով Միացյալ ազգերի կազմակերպության Հայաստանյան գրասենյակի, Եվրահամայնքի ներկայացուցչության, USAID, TASIS, ՀՕՖ և բազմաթիվ այլ միջազգային կազմապերպությունների հետ, մշակվել և գործարկվել են ինչպես սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք օրենքներ ու նախագծեր, այնպես էլ ձևավորվել է սոցիալական ծառայությունների ինստիտուտն` իր տարածքային կառույցներով, եւ կյանք է ստացել ընտանիքների անապահովության գնահատման ՙՓԱՐՈՍ՚ համակարգը, որոնք հնարավորություն են ընձեռել կազմակերպելու և իրականացնելու սոցիալապես անապահով ընտանիքների մարդասիրական օգնության և այլ նպաստների հասցեագրված, օպերատիվ և արդարացի բաշխման գործընթացը:
1997թ. հոկտեմբերից ընտրվել է Հայաստանի սպառողական ընկերությունների միության վարչության նախագահ եւ լուրջ վերափոխման նախաձեռնումներ է իրականացրել ողջ համակարգի վերակառուցման, դեմոկրատացման, տնտեսությունը շուկայական հարաբերությունների ժամանակաշրջանի պահանջներին հարմարացնելու, հանրապետության տնտեսության զարգացման գործում միության լուման ներդնելու համար:
1999 թվից ղեկավարում է Միջազգային կոոպերատիվ ալյանսի (ՄԿԱ), Co-op Network Scandinavia կազմակերպությունների եւ Օլոֆ Պալմեի անվան միջազգային հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ՙԿովկասյան տարածաշրջանի սպառողական կոոպերացիայի ժողովրդավարություն և զարգացում՚ ծրագրի ազգային կառավարման խորհուրդը, որում Հայաստանը հանդես է գալիս որպես բազային երկիր:
Ծնվել է 1954թ. ապրիլի 12-ին, Կամոյի շրջանի Սարուխան գյուղում: Մաթեմատիկոս, իրավաբան, քաղաքագետ, անկուսակցական:
1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1989թ.` Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան:
1994թ.` Երևանի պետ. համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր:
1986թ.` պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով:
1975-1983թթ.. ԵՊՀ-ում աշխատել է դասախոս-ընթերակա:
1978-1983թթ.` ԵՊՀ-ի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար:
1983-1990թթ.` ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար, առաջին քարտուղար, ՀամԼԿԵՄ ԿԿ բյուրոյի ?նդամ:
1986-1990թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ:
1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր: ԳԽ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1995-1996թթ.` ԱԺ պատգամավոր: ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՙՀանրապետություն՚ խմբակցության անդամ: ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:
1996-1998թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարար:
1996 թվից Միջխորհրդական միության անդամ, կանանց հիմնահարցերի կոորդինացնող կոմիտեի անդամ, 2003թվից` հայկական պատվիրակության ղեկավար:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
2001 թվին` ՙԺողովրդական պատգամավոր՚ պատգամավորական խմբի քարտուղար:
2003թ. մայիսի 25–ին ընտրվել է ԱԺ պատգամավոր: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: ՀՀԿ խմբակցության անդամ:
Հայ կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ, կանանց առողջության պահպանման ասոցիացիայի համանախագահ, ՙԵրևան՚, ՙՔեմբրիջ-Երևան՚, ՙՀայաստանի մանկատների՚ հիմնադրամների հոգաբարձու, ՙՀայ-ամերիկյան առողջության կենտրոնի՚ հոգաբարձուների խորհրդի համանախագահ:
Հեղինակ է երկու գրքի, 25 գիտական հոդվածի:
Ծնվել է 1956թ. հունիսի 2-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Առաքյալ գյուղում:
1962թ. սովորել է Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
1972թ. ավարտել է ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1977թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկա ֆակուլտետը և ընդունվել նույն ինստիտուտի ասպիրանտուրան: Ուսման տարիներին եղել է անվանական թոշակառու:
1981թ. պաշտպանել է թեկնածուական թեզ:
1981-1983թթ. դասավանդել է ԵրԺՏԻ-ում:
1983-1990թթ. պաշտոնավարել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության տարբեր բաժիններում:
1990թ. նշանակվել է ՀԽՍՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ, իսկ 1991թ.` ՀՀ սոցապ նախարարի 1-ին տեղակալ:
1998թ. մայիսից մինչև 1999թ. հունիսը եղել է ՀՀ սոցապ նախարար:
1999թ. սեպտեմբերից մինչև այժմ աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ:
Ամուսնացած է, ունի 2 որդի:
Ծնվել է 1959թ. մայիսի 24-ին, Արարատի մարզի Ոսկետափ (Շիրազլու) գյուղում:
Երկրապահ կամավորականների միության և ՀՀԿ անդամ է:
1976թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1981թ.:
1981-1984թթ. աշխատել է Ոսկետափի միջնակարգ դպրոցում` պատմության ուսուցիչ:
1984-1985թթ. աշխատել է դպրոցի կազմակերպիչ և ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմբաժնի հրահանգիչ:
1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, որպես սպա, քաղաշխատող:
1987-1988թթ., զորացրվելուց հետո, աշխատել է Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` կազմակերպիչ:
1988-1993թթ. աշխատել է Արարատի շրջանի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:
1992թ. դեկտեմբերին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1993թ.` տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1995թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ 1998թ. մարտից` ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1999թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ հունիսի 16-ին նշանակվել է ՀՀ սոցապ նախարար, աշխատել մինչև 2000թ. փետրվարը: Ապա նորից նշանակվել է 2000թ. մայիսին և աշխատել մինչև 2003թ. մայիս:
2003թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:
Ընտանիքով հաստատվել է Հայաստանում:
Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
Աշխատել է ՙԵրևանի համալսարան՚ թերթի պատասխանատու քարտուղար:
Աշխատել է ՙԳարուն՚ և ՙԱղբյուր՚ ամսագրերում:
Դարձել է ՀԳՄ անդամ:
Ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը:
Եղել է Հայաստանի Գրողների միության քարտուղար:
Աշխատել է ՙԵրկիր՚ օրաթերթի գլխավոր խմբագիր:
Աշխատել է ՙԱզատություն՚ ռադիոկայանում:
Աթենքում աշխատել է ՙԴրոշակ՚ հանդեսի խմբագիր:
Աշխատել է ՙԵրևան՚ տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիր:
Ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ:
Ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար:
Ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարար:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի հունիսի 2-ի “Ա. Վարդանյանի” թիվ 134-Ա հրամանագրի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը ազատված է զբաղեցրած պաշտոնից:
Ծնվել է 1973թ-ի հունիսի 30-ին քաղաք Երևանում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան:
1993թ.
Սեպտեմբեր-նոյեմբեր աշխատել է որպես Շուշիի “Արամ Մանուկյան” վարժարանի ուսուցիչ:
1995թ.
Հոկտեմբեր-դեկտեմբեր աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասիստենտ:
1998-1999թթ.
Աշխատել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ:
1999-2005թթ.
Աշխատել է Ազգային Ժողովի ՀՅԴ պատգամավորական խմբակցության գլխավոր մասնագետ:
2005-2008թթ.
Աշխատել է որպես Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագրի համակարգող:
2008թ. հունիսին
Նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Գիտական երկու և շուրջ 30 լրագրային հոդվածների հեղինակ է:
ԵՊՀ ուսանողական արհմիության հիմնադիր անդամ է:
ԵՊՀ առաջին ուսանողական խորհրդի նախագահության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ:
1992թ-ից
ՀՅԴ անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2009 թվականի մայիսի 12-ի N ՆՀ-117-Ա հրամանագրով Արսեն Համբարձումյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:
Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում:
1989թ. ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը:
1990թ. ընդունվել և 1995թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1995թ. մասնակցել է զինվորական վարժական հավաքների և ստացել սպայի զինվորական կոչում:
1995թ. ընդունվել է ԵՊՀ-ի ասպիրանտուրա:
1996 թվականից մինչ օրս դասախոսում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1998թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նշանակվել ԵՊՀ-ի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտի /որակավորված դասախոսի/ պաշտոնում:
1998 թվականից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ է:
1996-2001թթ. աշխատել է Երևանի “Գրիգոր Զոհրապ” համալսարանում` որպես իրավաբանական ֆակուլտետի դեկան:
2003թ. ընտրվել է ԵՊՀ քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դոցենտի պաշտոնում:
2002-2005թթ. աշխատել է Վանաձորի “Մխիթար Գոշ” հայ-ռուսական միջազգային համալսարանում` որպես հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ:
2004-2005թթ. աշխատել է Երևանի Նոր Նորքի թաղապետարանում` որպես համայնքի ղեկավարի խորհրդական, ապա` աշխատակազմի ղեկավար:
2005-2009թթ. համատեղության կարգով աշխատել է “Արմեն Տել” փակ բաժնետիրական ընկերությունում` որպես գլխավոր տնօրենի իրավախորհրդատու, ապա նաև` աշխատանքային իրավունքի հարցերի ավագ փորձագետ:
2007-2008թթ. աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում` որպես իրավական վերահսկողության վարչության պետ:
“Պետություն և իրավունքի հիմունքներ” /1998թ./ և “Պետություն և իրավունք” /2001թ./ դպրոցական դասագրքերի համահեղինակ է:
2009թ. հրատարակված “Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք” /ընդհանուր մաս/ բուհական դասագրքի հեղինակն է:
Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների ու այլ հրապարակումների հեղինակ է:
2006 թվականից անդամակցում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը:
2007թ. ընտրվել, իսկ 2009թ. վերընտրվել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:
2009թ. մայիսի 12-ին ՀՀ նախագահի N ՆՀ-119-Ա հրամանագրով Գևորգ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2009 թվականի նոյեմբերի 23-ի N ՆՀ-288-Ա հրամանագրով Գևորգ Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:
Ծնվել է 1950թ. հունիսի 16-ին, Սևան քաղաքում:
1972թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը,
1984թ.` ՍՍՀՄ ՆԳՆ ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոցը:
1972-1975թթ. աշխատել է Սևանի շրջանային հիվանդանոցում` որպես վիրաբույժ,
1975-1977թթ.` Ապարան-Արագած միջշրջանային դատաբժշկական փորձագետ,
1976թ.` ՆԳՆ համակարգում` հիվանդանոցի պետ,
1994թ.` Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնում` ադմինիստրատիվ տնօրեն,
1995թ.` գլխավոր տնօրեն:
2001թ. ընտրվել է հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով` “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից:
2007թ. դեկտեմբերից` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2009թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի N ՆՀ-289-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Բժշկական գիտությունների թեկնածու է, Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Մխիթար Մնացականյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Մխիթար Մնացականյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից
Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 20-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղում:
1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1995թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: Մասնագիտությամբ իրավաբան է:
1992-1999թթ. աշխատել է Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանում, նախ` որպես դատական տեսուչ, ապա` գրասենյակի պետ: 1999 թվականից եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնի պետ:
2007թ. դեկտեմբերից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես իրավական վարչության բաժնի պետ, այնուհետև` 3-րդ վարչության պետի տեղակալ: 2008թ. դեկտեմբերից մինչ 2010թ. հունիսը` ութերորդ վարչության պետ:
2010թ. հունիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
2009թ. դեկտեմբերի 26-ին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով: Արդարադատության փոխգնդապետ է:
2006 թվականից ԲՀԿ անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նախասիրությունը` սպորտ, ընթերցանություն:
Ծնվել է 1972թ. մայիսի 23-ին, Երևան քաղաքում:
1979-1989թթ. ավարտել է Երևանի թիվ 194 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով,
1989-1994թթ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում` էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտացմամբ:
1995-1997թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում` ստանալով պետական ծառայողի որակավորում` պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտացմամբ:
2000-2003թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում և Հայաստանի տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում և պաշտպանել թեկնածուական թեզ` “ՀՀ կենսաթոշակային ապահովության հիմնախնդիրները աղքատության հաղթահարման գործում” թեմայով` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Մասնագիտական վերապատրաստում է անցել Հարվարդի համալսարանում (ԱՄՆ), Համաշխարհային բանկի ինստիտուտում, ինչպես նաև Շվեդիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Իսրայելի, Բուլղարիայի և Ուկրաինայի մի խումբ կրթական հաստատություններում:
Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, վերլուծությունների, հետազոտական աշխատությունների:
Աշխատել է. 1998թ.` ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամում` որպես բաժնի պետ, 1998-2006թթ.` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ, 2006-2007թթ.` ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն, 2007-ից սկսած զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը` համակարգելով մի շարք ռազմավարական ոլորտներ, 2011թ. մարտից համատեղության կարգով ղեկավարել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Ղեկավարում է նաև Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհուրդը: Նրա անմիջական ղեկավարությամբ մշակվել են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման, սոցիալական ապահովության քարտերի և անհատական հաշվառման համակարգերի ներդրումն ապահովող ռազմավարությունների, հայեցակարգերի, օրենքների, կառավարության որոշումների նախագծեր և այլ կարևոր փաստաթղթեր:
1994-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Արդյունավետ կառավարման համար արժանացել է նաև ՀՀ վարչապետի հուշամեդալի, բազմաթիվ մրցանակների և շնորհակալագրերի:
2004թ. մայիսին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
2012թ. հունիսի 16-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:
1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:
2002թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
2016թ. ACCA անդամ է։
Աշխատել է. 2003-2004թթ․ որպես ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում։
2004թ․ աշխատել է որպես հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։
2004-2006թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։
2006-2008թթ․ որպես գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։
2009-2017թթ․ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։
2017թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։
2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահն է։
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքում:
1997թ. ավարտել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցը (տնային կրթություն):
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:
2012թ. օգոստոսին ավարտել է «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ)։
Աշխատել է. 1999-2017թթ․՝ «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունում որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու, 2012-2018թթ․՝ «Զարտպրինտ» ՍՊԸ-ում տնօրեն, որը հիմնադրվել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը նպաստելու համար, 2014-2018թթ․ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ:
Աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ, որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ:
2013-2017թթ. նախագահել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը։
2016թ. «Ներառման խթանում» անվանակարգում արժանացել է Համընդհանուր իրավունքների մրցանակին որը շնորհվել է ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհուրդի, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից:
2017թ. ընտրվել է Երևանի ավագանու անդամ «Ելք» կուսակցություններ դաշինքից։
2018թ. հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
2019թ.հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է:
Ծնվել է 1985 թվականի ապրիլի 23-ին, Երևան քաղաքում
- 1991–2000թթ. – ավարտել է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը` գերազանցության ատեստատ, մեդալ, էքստեռն կարգով
- 2000–2006թթ. –ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, մագիստրոսի կոչումով` ստանալով ֆինանսիստ-տնտեսագետի որակավորում
- 2006-2009թթ. – ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան, տնտեսագիտության թեկնածու
- 2008թ.– ավարտել է «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացները` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական տնտեսության ակադեմիայում
Աշխատել է.
- 2004-2008թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ
- 2008-2010թթ. –«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ
- 2008-2013թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ
- 2013-2017թթ. – «Արդշինինվեստբանկ» ՓԲԸՌիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ
- 2017-2020թթ. – «Մոգո» ՈՒՎԿ Գլխավոր տնօրեն
- 2007թ. – մինչ այժմ – ԵՊՀ դասախոս
- 2018-2020թթ. -Վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով
- 2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
- «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ
Ամուսնացած է, ունի 2 դուստր
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Քսանը հունիսի, 1989 թվական, ՀՀ Արմավիր մարզ, գյուղ՝ Փարաքար
Աշխատանքային գործունեություն
2015-2016 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես դասախոսի օգնական
2016 թվականին դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում
2017-2018 թվականներին աշխատել է «Այբ» կրթական հիմնադրամում
2018-2019 թվականներին աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ որպես դասախոս
2018-2021 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր
2021թ. ապրիլի 29-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
2021թ․ օգոստոսի 2-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Կրթություն
2006-2010 թվականներին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը
2010–2012 թվականներին ավարտել է ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրան
2011-2013 թվականներին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրատուրան
2013-2017 թվականներին ավարտել է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրան
2018 թվականին ստացել է ԵՊՀ պատմական գիտությունների թեկնածուի կոչում
Գիտական գործունեություն
Դասախոսել և մասնակցել է մի շարք գիտահետազոտական ծրագրերի և գիտաժողովների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Վրաստանի հեղինակավոր համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում։ Մեկ կոլեկտիվ մենագրություն և հայաստանյան ու միջազգային հեղինակավոր պարբերականներում հրատարակված 18 գիտական հոդվածների հեղինակ է։
Այլ տեղեկություններ
Ամուսնացած չէ։