Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Սոցիալ-հոգեբանական ծառայություններ՝ մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձանց
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օրենսդրությամբ սահմանված ծառայություններ է մատուցում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց, որոնք ներառում են՝
- կացարանի տրամադրում,
- բնաիրային օգնություն,
- անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում,
- բժշկական օգնություն և սպասարկում,
- հոգեբանական օգնություն,
- խորհրդատվական օգնություն,
- իրավաբանական օգնություն,
- խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում,
- թարգմանչական ծառայությունների մատուցում,
- հիմնական կրթության ապահովում,
- միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում,
- աշխատանքի տեղավորմանն աջակցում,
- անվտանգ վերադարձի կազմակերպում։
Կապ
Հասցե՝ ՀՀ տարածք
Հասարակական կազմակերպություն՝ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
Թեժ գծի հեռախոսահամար՝ 077 99 12 80
Կապ
Հասցե՝ ՀՀ տարածք
Հասարակական կազմակերպություն՝ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
Թեժ գծի հեռախոսահամար՝ 077 99 12 80