Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց

Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող շուրջօրյա խնամքի ծառայությունների հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող, այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց (այսուհետ` շահառու) կացարանով ապահովումը և շուրջօրյա խնամքի ու սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրման միջոցով՝ նրանց սոցիալական ներառումը հասարակություն: Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհի տրամադրման մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից, որն անհրաժեշտ աշխատանքներն իրականացնում է շահառու կարիքների գնահատման արդյունքում ձևավորված անհատական սոցիալ-վերականգնողական ծրագրին համապատասխան։

Ծառայություններից կարող են օգտվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանի և խնամքի ու  այլ սոցիալական ծառայությունների կարիք ունեցող 18 տարին լրացած` հաշմանդամություն ունեցող այն անձինք, որոնց ինքնասպասարկման ունակությունները և սոցիալական հմտություններն ու կարողությունները հիմնականում պահպանված են և նրանք կարող են ինքնուրույն ապրել, կենցաղավարել, սակայն կամ` չունեն կացարան ու ընտանիք, կամ՝ ընտանիքը հրաժարվել է նրանց խնամքից: Շուրջօրյա խնամքի ծառայությունները  տրամադրվում են առավելագույնս ընտանեկանին մոտ պայմաններում` փոքր խմբային տներում:

Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ 

Անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում,
  • անձնագիր, ՀԾՀ,
  • զինգրքույկ,
  • բժշկական քարտ,

Հատուկ տիպի խնամքի դեպքում՝ 

  • քաղվածք հիվանդության պատմությունից կամ բժշկական քարտից։ 

2026 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝ 

Կազմակերպության անվանումը

Ծառայության մատուցման վայրը Տնօրենի անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային փոստի հասցե Հասցե
«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամ Ք Երևան Մուշեղ Կիրակոսյան, հեռ՝ 098 40 74 22, էլ հասցե՝ musheghkirakosyan7@gmail.com Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 4-րդ փողոց, 14/16-1
«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամ Կոտայքի մարզ Մուշեղ Կիրակոսյան, հեռ՝ 098 40 74 22, էլ հասցե՝ musheghkirakosyan7@gmail.com Կոտայքի մարզ, Գյուղ Առինջ, 20 փողոց, 6 տուն
«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամ Արարատի մարզ Մուշեղ Կիրակոսյան, հեռ՝ 098 40 74 22, էլ հասցե՝ musheghkirakosyan7@gmail.com Արարատի մարզ, համայնք Գեղանիստ, 27 փողոց, 23/1 տուն
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Սյունիքի մարզ Երվանդ Մխիթարյան, հեռ․՝  010 44 47 92, էլ․ հասցե՝ yervand.mkhitaryan@missionarmenia.org Սյունիքի մարզ, գյուղ Արծվանիկ
«Խնամք» հասարակական կազմակերպություն  Լոռու մարզ

Վահագն Մաժինյան, հեռ՝ 091 46 57 75, էլ հասցե՝  khnamk@hotmail.com

Լոռու մարզ, ք Սպիտակ, Իտալական թաղամաս 10