Հայաստանի Հանրապետության  զինանշան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Նորություններ

Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն ընդունել է Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին

հունիսի 19, 2026

Բուլղարիայի առևտրի և արդյունաբերության պալատի հետ համատեղ իրականացվող «Գործառութային կայուն միգրացիան և ինտեգրումը Բուլղարիայում» ծրագրի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին և Ձեռնարկատիրության և գործադրական զարգացման կենտրոնի Բուլղարիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ստանիսլավ Չերվենկովի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, աշխատանքային միգրացիայի և երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձել են աշխատաշուկայի զարգացման միտումներին և աշխատանքային միգրացիային վերաբերող մի շարք հարցերին։ Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են էական փոփոխություններ և երկիրն աստիճանաբար աշխատուժ արտահանողից վերածվում է աշխատուժ ներմուծողի։
 
Նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է հետագա համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը՝ տնտեսական և աշխատանքային կապերի զարգացման ուղղությամբ։