Հայաստանի Հանրապետության  զինանշան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Նորություններ

Կլոր-սեղան քննարկումներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի ՀԿ-ների և ծառայություն մատուցող կառույցների ներկայացուցիչների համար

հուլիսի 02, 2026

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և ծառայություն մատուցող կառույցների ներկայացուցիչներին հրավիրում է կլոր-սեղան քննարկումների։

Քննարկվելու են 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավաստագրով սահմանված ծառայությունների ցանկը, ինտենսիվության և արժեքի լրամշակման աշխատանքները:

Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց հավաստագրով ծառայությունների տեսակի, արժեքի և ինտենսիվության սահմանման համար հիմք հանդիսացած հետազոտական աշխատանքների արդյունքները և առաջարկվող մոդելները:

Քննարկումները տեղի են ունենալու 2026թ հուլիսի 8-ին, 9-ին, 10-ին առցանց ձևաչափով։

 

Հուլիսի 8, ժամը 14։00-16։00 

Հենաշարժական և հոգեկան առողջության/մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկանից բարձր անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ներ,

Թեմա - 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հավաստագրերի տրամադրման գործընթաց

Հղումը՝ https://meet.google.com/bay-twrf-vhj

 

Հուլիսի 9, ժամը 14։00-16։00

Տեսողության, լսողության, քրոնիկ հիվանդություններով հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ներ

Թեմա - 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հավաստագրերի տրամադրման գործընթաց

Հղումը՝ https://meet.google.com/ztz-vcjy-oas

 

Հուլիսի 10, ժամը 14։00-16։00

Սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող մասնագետներ և կազմակերպություններ

Թեմա - 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հավաստագրերի տրամադրման գործընթաց

Հղումը՝  https://meet.google.com/uub-emnm-wdr 

 

Քննարկումները տեղի են ունենալու առցանց ձևաչափով, մասնակցելու համար խնդրում ենք մինչև հուլիսի 5-ը լրացնել գրանցման հայտը հետևյալ հղմամբ՝ գրանցում: