Հայաստանի Հանրապետության  զինանշան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Նորություններ

Հրավիրվում են փորձագետներ՝ բնակչության տարբեր խմբերի խնամքի ոլորտում ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների իրականացման համար

փետրվարի 04, 2026
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, մեկնարկում է բնակչության տարբեր խմբերի խնամքի ոլորտում ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները և համագործակցության է հրավիրում փորձագետների։
 
Փորձագետների հիմնական առաջադրանքներն են՝
  •  ապաինստիտուցիոնալացման միջազգային և տեղական փորձի ուսումնասիրություն,
  • գործողությունների և միջոցառումների փաթեթի մշակում՝ ըստ շահառու խմբերի,
  • միջոցառումների իրականացման ժամանակացույցի մշակում,
  • պատասխանատու կառույցների գործառույթների սահմանում,
  • միջգերատեսչական համագործակցության ձևաչափերի առաջարկում
  • ֆինանսական գնահատման իրականացում,
  • համայնքահենք ծառայությունների զարգացման առաջարկների ներկայացում։
Ներգրավվում են փորձագետներ հետևյալ ուղղություններով՝
• երեխաների խնամք
• տարեցների խնամք
• հաշմանդամություն ունեցող անձանց խնամք
• ֆինանսական ոլորտ
• իրավական ոլորտ։
Փորձագետները կարող են դիմել անհատապես կամ խմբով։
 
Առաջադրանքի կատարման վերջնաժամկետ՝ 1 հունիսի, 2026 թ.
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 13 փետրվարի, 2026 թ.
 
Դիմելու ընթացակարգին, փորձագետներին ներկայացվող պահանջներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։