Մրցույթի արդյունքներ
Հայտնի են աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կայացած արտաքին մրցույթի թեստավորման փուլի արդյունքները
սեպտեմբերի 16, 2024
16.09.2024թ.- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 10-32.1-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլին մասնակցելու թույլտվություն են ստացել Սուրեն Սարգսի Սոֆյանը, Լուսինե Վոլոդյայի Առաքելյանը և Ռուզաննա Վոլոդյայի Բաղդասարյանը: Մրցույթի թեստավորմանը ներկայացել և հարցազրույցի փուլ են անցել Լուսինե Վոլոդյայի Առաքելյանը և Ռուզաննա Վոլոդյայի Բաղդասարյանը: