Եռօրյա դասընթաց՝ անչափահասների շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելման, անհրաժեշտ աջակցության և արդյունավետ ուղղորդման մեխանիզմների թեմայով
հուլիսի 14, 2026
ԱՍՀ նախարարության «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամում հուլիսի 13–15-ն անցկացվում է եռօրյա դասընթաց՝ անչափահասների շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելման, իսկ գործածման դեպքերում՝ անհրաժեշտ աջակցության և արդյունավետ ուղղորդման մեխանիզմների թեմայով։
Դասընթացին մասնակցում են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող երեխաների ցերեկային խնամքի հաստատությունների, պետության պատվիրակմամբ ցերեկային ծառայություններ մատուցող ՀԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների մասնագետները։
Ուսումնական ծրագիրն անցկացնում են ԱՆ Կախվածությունների բուժմանազգային կենտրոնի դասընթացավարները, ովքեր անհրաժեշտ տեղեկատություն են տրամադրում դեռահասների շրջանում թմրամիջոցների գործածման ռիսկերի վաղ հայտնաբերման և կանխարգելման արդյունավետ մոտեցումների, կախվածության ձևավորման հոգեբանական և սոցիալական նախադրյալների, ճգնաժամային իրավիճակներում մասնագիտական արձագանքման գործնական մեխանիզմների և այլնի վերաբերյալ։