Նորություններ

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ու նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այցելել են Արենի համայնքում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված տները

սեպտեմբերի 05, 2024

Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանն ու նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն այցելել են նաև Արենի համայնքում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված տները։

Վերջիններս բնակիչների հետ զրուցել են ծրագրին դիմելու ընթացակարգի, տրամադրվող աջակցության փուլերի, շինարարական աշխատանքների մասին։ Ծրագրի շահառուներն իրենց գոհունակությունն են հայտնել ծրագրի առկայության միջոցով իրենց երազանքի տունը իրականություն դարձնելու հնարավորության համար։