Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը մասնակցել է «Կայուն պարենային անվտանգության ներուժի բացահայտումը Հայաստանում՝ հիմնվելով գլոբալ պատկերացումների և տեղական նվաճումների վրա» պանելային քննարկմանը

մարտի 27, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը մասնակցել է Պարենային համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից կազմակերպված «Կայուն պարենային անվտանգության ներուժի բացահայտումը Հայաստանում՝ հիմնվելով գլոբալ պատկերացումների և տեղական նվաճումների վրա» պանելային քննարկմանը։
 
Քննարկման ընթացքում Լուսինե Քոչարյանը ներկայացրել է պարենային անվտանգության ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ այս պահին մշակվող քաղաքականությունը խիստ թիրախային է․ այն ուղղված է ծայրահեղ աղքատության իսպառ վերացմանը՝ նպատակ ունենալով ապահովել, որ Հայաստանում բնակվող որևէ ընտանիք չունենա նվազագույն պարենային զամբյուղից ցածր կենսամակարդակ։
 
Նախարարի տեղակալը նաև նշել է, որ այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները բազմակողմանի են․ և՛ զբաղվածության, և՛ սոցիալական աջակցության ծրագրերը միտված են նույն նպատակին։