Նորություններ

Իրականացվել են մշտադիտարկման և գնահատման աշխատանքներ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ

սեպտեմբերի 16, 2024
Իրականացվել են մշտադիտարկման և գնահատման աշխատանքներ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ։
 
Կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփվել են հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստի ընթացքում, որին մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԱՍՀ նախարարության և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի ներկայացուցիչներ, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզի համայնքների սոցիալական աշխատողներ, հաշմանդամություն ունեցող անձինք։
 
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խմբի ղեկավար Վանիկ Այվազյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա խնդիրներն ու դրանց կարգավորման եղանակները։
 
Անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց օգնականի ծառայության տրամադրման, ինչպես նաև անձի ֆունկցիոնալության գնահատման իրականացման ընթացակարգերին։
 
Նիստի մասնակիցները հանդես են եկել նաև առաջարկներով՝ առկա խնդիրները գույքագրելու և արդյունքները մարզային հանձնաժողովին, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խմբին ներկայացնելու վերաբերյալ։