Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը ներկա է եղել Հայաստանի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և բուժական ֆիզկուլտուրայի «Էքս Էս Էմպուլս» մարզաառողջարարական հերթական կենտրոնի բացման արարողությանը

փետրվարի 18, 2026

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ներկա է եղել Հայաստանի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և բուժական ֆիզկուլտուրայի «Էքս Էս Էմպուլս» մարզաառողջարարական հերթական կենտրոնի բացման արարողությանը։

Նախարարը շրջել է նորաբաց կենտրոնում, որտեղ հատուկ կարիք ունեցող շուրջ 50 երեխաներ ստանում են վերականգնողական թերապիաներ, մասնակցում ադապտիվ և բուժական վարժանքների։

Կենտրոնի տնօրեն, «Էքս Էս Էմպուլս» բուժական ֆիզկուլտուրայի միության հիմնադիր Սահակ Խաչատրյանը, ով նաև «Մեր ժամանակների հերոսը» 2025 թ․ մրցանակաբաշխության մրցանակակիրներից է, մանրամասնել է կենտրոնի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով վերականգնողական ծառայությունների հասանելիության ընդլայնման կարևորությունը։