Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ ցերեկային կենտրոնի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ այցելել է Բջնի
հուլիսի 06, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ցերեկային կենտրոնի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ այցելել է Բջնի։
Նրանք եղել են Բջնիի պատմամշակութային վայրերում․ նախարար Թորոսյանը զրուցել է կենտրոնի շահառուների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, զբաղվածության, ինչպես նաև համայնքում ներգրավվածության հնարավորություններով։
Զրույցի ընթացքում նախարարն ընդգծել է ավագ սերնդի ներկայացուցիչների առողջ և արժանապատիվ կյանքի ապահովման կարևորությունը՝ նշելով, որ պետության առաջնահերթություններից շարունակում է լինել նրանց բարեկեցության և ակտիվ կենսակերպի շարունակական բարելավմանը միտված քաղաքականության իրականացումը։