Հայաստանի Հանրապետության  զինանշան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Նորություններ

Նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) գլխավոր քարտուղարի օգնական և գործադիր տնօրենի տեղակալ Քիրսի Մադիին

մարտի 14, 2024

ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրներ ներկայացնող կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:

Նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) գլխավոր քարտուղարի օգնական և գործադիր տնօրենի տեղակալ Քիրսի Մադիին։    

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կանանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ուղղություններին․ շարունակվել են Հայաստանում կառույցի գրասենյակի ստեղծման շուրջ քննարկումները։  

Ընդգծելով հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածության ու որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցության ապահովման կարևորությունը՝ կարևորվել է այս ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը։  

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումներն ու սահմանված առաջնահերթությունները՝ նշելով, որ ՀՀ կառավարության քաղաքականության առանցքում շարունակում է լինել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնց շրջանակում կանանց հնարավորություն է տրվում նաև զարգացնել իրենց մասնագիտական հմտություններն ու ձեռք բերել կայուն զբաղվածություն։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ քայլեր իրականացնել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։