Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող անձնական օգնականի ծառայության նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձի անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն՝ բացառելով նրա մեկուսացումը:
Ծառայությունը մատուցվում է հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձանց: Հաշվի առնելով այն, որ ծրագիրը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, նրանց կրթության, աշխատելու իրավունքների իրացմանը՝ ծրագրից կկարողանան օգտվել 15 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր աշխատում են կամ սովորում, կամ գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում սկսելու են աշխատել կամ սովորել։